Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կշինի` ասում եմ,— կրկնեք մարդը ու անհայտացավ բազմության մեջ։

Հաստատ ու դանդաղ քայլերով նա մոտենում էր ակումբի հրավառ մուտքին, որի բաց դռներից, իբր առատության եղջյռւր, պղնձյա փողերը հնչեցնում էին հաղթության երգը։

Քայլում էր իր մտքերի հետ ու ժպտում' աշխատանքի մարդու իմաստուն ժպիտով...