Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մթնել էր անտառում, և մեր ձիերը փռնչալով դժվար էին տեսնում և հոտոտում բարակ արահետը։ Անտառից դուրս եկանք, շների հաչոցի ձայն եկավ: Գլուղը փոսի մեջ էր։ — Ծարավ չո՞ք,— հարցրեց մեր ձիապանը, որ նույն գյուղացի էր, և կռացավ ջրի վրա։ — «Արյուն աղբյուրի» ջուր ենք ասում սրան... Աղբյուրի շատ անուններ էի լսել, բայց այդպիսի անուն չէի լսել։ Հետաքրքրվեցի, բայց ձիապանը չկարողացավ բա֊ ցատրել։ Մի քիլ էլ իջանք, մեր առաջ ցցվեց մի ավերակ։ Ոչ Վանք էր, ոչ բերդ։ Ավելի նման էր աշտարակի։ — Բեգի ամարաթն է,— իմ հարցին պատասխանեց ձիա¬ պանը,— «Արյուն աղբյուրը» նրա հայաթումն է... Երևացին առաջին տները, որոնք կուչ էին եկել ավերակ շենքի շուրջը։ Որքան ցածր էին գյուղի տները, այնքան ամա¬ րաթն ավելի բարձր էր։ Դարեր շարոձակ ամարաթի տերերը ճնշել, արյունլվա էին արել գյուղը, որի տները կիսով չափ մտել էին հողի մեջ, ինչպես քարը ծանրության տակ, և այդ

ծանրությունը եղել էր ամարաթը։

Մեզ բաժանեցին տների վրա։ Լավ էր, որ տներում դեռ արթուն էին։ — Սիմոն ամի՜...— կանչեց կատարածուն։ Ներսից մե¬ կը ձայն տվեց: — Ղոնաղ եմ բերել...— ասաց կատարածուն։ Մեկը ճրագը ձեռքին դուրս եկավ, դարպասը բացեց, և գնացի մի գիշեր հյուր լինելու անծանոթ մի մարդու, որ իմ առաջ դուռը բաց արեց, գողացող ձեռքին ճրագը։ Այդ անծանոթը Սիմոն ամին էր։ Սենյակը նոր էր։ Պատուհաններից մեկը նույնիսկ շրջա¬ նակ չուներ, իսկ մյուսը' ապակու փոխարեն թղթել էին «Մաճկալ»-ի թերթերով։ Ամուր շինած սենյակ էր, վրայի դերանները մաքուր տաշած։ Միայն մեջտեղի գերանը, որից կախված էր ճրագը, ռանդած չէր։ Կլեպից երևում էր կաղ- նի լինելը։ Միջի այդ գերանի Վրա ուռուցք կար, որ լինում է,