Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեկ էինք ցանում, գարի, հազար֊հազար դժվարությամբ։ Էնու ծմակն էր գալիս կոխում, էնու ծմակի գազանները; Կորեկը որ հասներ, գիշեր֊ցերեկ կողքին կրակ արած պա֊ հում էինք, մինչև հավաքելը։ Բեգերը էդ հողը վեճի քցեցին։ Մենք մի կողմը, նրանք՝ մյուս։ Դես քաշեցինք, դեն քաշեցինք, վերջը չեղավ։ Գործր տվինք սուդի, սուդից' պրակուրորի, նրանից' սենատ։ Էնա պատրաստվել էինք մինչի Պետրպոլկ մարդ ուղարկել, որ կռիվն ընկավ։ Կռիվը որ ընկավ, շատը զոռով, խնդիրքով, կաշառքով մեր հողերը մեր ձեռքին պահեցինք, մինշի հե֊ ղափոխությունը։ Շատ ուրիշն էր Իլդրիմ բեյը։ Հային շատ էր սիրում, քան թուրքին։ Նրանց գլխին էն աղու կրակն էր թափում, որ անա֊ սելի, Հայերեն էնպես կխոսեր, որ հայից չէիր ջոկի։ Գյու֊ ղացու լեզվով կխոսեր, վարժապետի լեզվով կխոսեր, որ ասեիր գնա եկեղեցում քարոզ տուր, վարդապետից չէիր զանազանի։ Էս հողերի համար մենք Թիֆլիս մի հայտնի ադվակատ էինք բռնել։ Մեզանից երեք հոգի գնացել էին նրան հանգա֊ մանքները պատմել։ Էդ ադվակատը մեր մարդկանց հույս էր տվել, հետ ուղարկել։ Մենք էլ վերջի կոպեկներս, եղած֊ չեղածը հավաքել ենք տվել նրան, որ սենատումը մեր գործը տանի։ Դատից մի քանի օր առաջ էդ ադվակատի տունն է գա֊ լիս մի ճղոտված գյուղացի, մոթալ փափախը գլխին։ Ադվա֊ կատը նրան հարցնում է, թե ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, թե ասում է էն հողի վեճի համար եմ եկել, էս հետ գյուղացիք ինձ են ուղարկել, որ իմանամ, թե գործը ոնց են վճռելու։ Ադվակաաց դրան հանգստացնում է, թե էսպես, էսպես օրենքից եմ խո֊ սելու, սա եմ ասելու, էս թուղթն եմ ցույց տալու։ Էս շինացին ասում է, թե' ախր լսել ենք, որ Իլգրիմ բեյը էս խոսքն է ուզում ասի դատի ժամանակ։ Բա որ նա ասի, դու ի՞նչ կպատաա֊ խանես։ Ադվակատն էլ ասում է, թե ես էլ էսպես կպատաս֊ խանեմ։ Վերջը նրան բոլորովին հանգստացնում է, օրենքնե֊ րը ցույց տալիս, գործի որպիսությունը պատմում, ճամփա գնում։ Գնալուց առաջ էս չինացին նորից է խնդրում թե՝գյուղացիք