Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԸՆԿՈՒԶԵՆԻՆԵՐԸ

1919 թվի ձմեռը Շուղանց քարատակըք որ հիսուն տարուց ավելի հարդանոց էր, նորից դարձավ գյուզի հավաքատեղին։ Ծերունիները պատմում էին, որ նույնիսկ Օսմանլուի մեծ կռվի տարին այդքան մարդ չէր հավաքվում այդ քարանավի մեջ։ Շուղանց քարատակն այժմ օդա չէր, ինչպես հիսուն տարի առաջ, այլ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ինչպես անվանում էր Բալթա Թիվին, որը Բաքվում խոհարար էր եղել,և հետը գյուղ էր բերել արծաթ գդալներ, 10 ճենապակե գավաթներ և ափսեներ, որոնց մեջ նրա ընտանիքն ուտում էր ձավարով հիլաթ, անխեն շորվա և խաշած ոսպ՝ այլ անունով աղքատի փլավ։

Քարանձավի այդ բոլոր անունները՝ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ունեին իրենց հիմքը։ Շուղանց նախկին հարդանոցում պատերազմական գործի հանճարեղ ղեկավարներ կային, որոնք քարայրի հատակին չիբուխի կոթով խազում էին լեռնաշղթաներ, ձորեր և խոր գետեր, ապա այդ խազերի ցանցում տեղավորում էին շողշողուն քարեր, որ փոխարինում էին Նժդեհի ձիավոր խմբերին, պղնձադրամ՝ Դալի Ղարդաշի 20 տղաների տեղ, ճաքած կոճակ՝ Կտետ կապիտանի զորամասի կամ, ինչպես անվանում էին' «տրեխավոր բատալիոնի» տեղ։ Աթա ապոր բռնոթամանը միշտ նշանակում էր Խանլար փաշայի դիվիզիան, իսկ նրա հոհի կորիզներից «տեր ողորմյան», մուսավաթի բանակն էր։ Երբ Աթա ապերը գրպանից հանում էր «տեր ողորմյան» և փռում մի խազի վրա, միշտ նույն խոսքն էր ասում.