Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ա քեզ մատաղ, էս մեր թուրքերը հինչ են ուզում մեր ձորերից... Ախր հի՞նչ կ ա էս ցամաք ձորերում։

Եվ այդ խոսքերից հետո սկսվում էր զինվորական խոր֊ հարդը, որին մասնակցում էին Աթա ապերը, Բոլուն Բադին, Չետանց Վանեսը և խանջալ Մանդուն Ելիբոն, խորհրդական ունենալով զինվորների, որոնք արևմտյան ֆրոնտում (ձգեր֊ ման ու փռոնթ»,— ինչպես ասում էր Աթա ապերը) թողել էին ոտքը կամ թևը։ Այդ խորհուրդն էր քարատակը դարձրել շտաբ, որի աշխատանքներին, եթե կարելի է այդպես ասել, երբեմն մասնակցում էին ուրիշները, երբ նոր լուր էին ստա֊ նում իրական ռազմաճակատից և կամ եթե Աթա ապերը կովի էր բռնվում Չետանց Վանեսի հետ, և քարանձավի մեջ ահար֊ կու որոտում էր նրա ձայնը. 

— Ես իմ հոր տղան չլինեմ, եթե Խանչար փաշայի զորքը Դրնգանի ձորով անց կենա... Գայլի սիրտ կերած պիտի լի֊ նես, որ արևով մտնես էն ձորը։ Ինչո՞ւ, չես հիշում֊— և Աթա ապերը բոթում էր ջրաղացպանին, որը տեղը տաքացրել և ննջում էր, ինչպես ,եթե աղմկող ջրաղացում լիներ, իր հին ջրաղացում, որի դուռն ինչքան ժամանակ է փակ էր, որով֊ հետև ով մի պարկ կորեկ ուներ, գերադասում էր սանդի մեջ ծեծել,— չե՞ս հիշում Դրնգանի ձորը,— և Աթա ապերը բո֊ թում էր ալևոր ջրաղացպանին, որը չէր հիշում Դրնգանի ձորը, այլ հիշում էր միայն ջրաղացի ընկուզենիները...

Աթա ապերը, ընդհատելով ռազմ ական խորհրդածու֊ թյունները պատմում էր, թե ինչպես մի տարի ինքը և ջրա֊ ղացպանն ուլարած տղաներ էին, ուլերը տարան Դրնգանի կողմերը, ուլերը մտան Դրնգանի ձորը...


Ի՜նչ ձոր, ի՜նչ ահի ձոր...
— Իրիկունը, օղորմի իրեն, Օհան ապերը (Աթա ապոր պապը), որ տեսավ ուլերից երկուսը չկան, դանակը դրեց սև  ուլը վզին, ասաց. «էնքան ուլը որ Դրնգանի ձորից հանել եք, դուք էլ ողջում տուն եք եկել, էս մի ուլն էլ ձեզ մատաղ...յ»։ Հիմա ասում ես, թե Խանչալг փաշան...
Եվ Չետանց Վանեսը պարտվելով լռում էր, լռում էին նաև շտաբի մյուս անդամները և միայն ջրաղացպանը, որ Աթա ապոր մանկության ընկերն էր, ևրկա՜ր֊երկար հորան֊