Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջում էր, քաղցր և բարակ ձայնով, կարծես շտաբի հարևանը շէր, այլ ամառվա շոգին քնել էր ընկուզենիների ստվերում և զարթնելով միտք էր անում՝ նորի՞ց քնի, թե վեր կենա նայի ջրաղացի զամբին...

Այդպես էր աքն ռազմական խորհուրդը, որի պատճառով Շուզանց հին քարանձավը կոչվում էր շտաբ։ Իսկ եթե կոչում էին նաև բազար, չպետք է կարծել, թե Մելքում ովնե րն իրենց մ ա ղ ա զ ա ն կողպել էին և ապրանքը դարսել քարանձավի խոռոչներում։ ճշմարիտ է, 1919 թվի ձմեռը և դեռևս նույն թվի գարնանը Մելքումովները փակել էին խանութը, բայց ապրանքը նրանք հակերով դարսել էին խոր մառաններում և դեղի համար գյուղացիներին Վաճառում էին մի չերթ շաքար, երկու խան արշին կտավ պատանքի և մի վարդ թաշկինակ նորահարսի համար։ Որովհետև ինչքան էլ կյանքը դժվար էր, և շատերը կիսաքաղց էին օրը մթնեցնում,այնուամենայնիվ հիվանդի սիրտը շաքարով թեյ էր ուզում, ննջեցյալին սովորություն էր պատանքով թաղել, իսկ եթե աղջիկ էին ամուսնացնում, նորահարսին վարդ թաշկինակ ընծայելն անհրաժեշտ էր, ինչպես հարսանիքի զուռնա նաղարան։

Բայց և այնպես Շուղանց քարատակը նաև բազար էր։ Թարատակի մարդիկ կռվի լուրերի հետ իրար էին հաղորդում ցորենի, կաշվի, աղի, նավթի և շաքարի մազանդան,— թեև նրանց մեծ մասը ոչ գնորդ էր և ոչ վաճառող։ Միայն երբեմն փոխանակում էին Նորսի դինին, որ անհայտ է, թե ինչ կերպ, նույնիսկ ռազմադաշտով անց էին կացնում ճարպիկ գինեվաճառները, որոնք լավ դիտեին, թե աշխարհում ավելի շատ խմող ուժ կա, լան կռվող։ Նորսի գինին և Քարահունջի «ջեջան» Շուղանց քարսռակում մինչև անգամ փոխանակում էին ավանակի փորքաշի հետ։

Եվ այդ պատահում էր այսպես։

Դալի Ղարդաշի տղաները հանդից տանում էին մի որևէ Մանգասարի զառամյալ էշը, որի նոր փորքաշը տերը պահել էր ջահել էշ դնելու հույսով։ Բայց ահա խորտակվում էր նրա հույսը, քանի որ ժամանակն ահեղ էր, և այնպիսի ժաանակ էր, երբ շատ հույսեր էին խորտակվում։ Սակայն դալիս էր անխուսափելին։ Մանդասարի կինը ծնում էր մի սպիտակ