Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակ երես տղա' «քոլիշ», ինչպես Զանգեզուրում ասում են այն աստղով մանուկներին, որոնք անարատ սպիտակ են, ինչպես գառան վեպք։

Ծնվում էր Մանգասարի «քոլիշ» տղան և հետը բերում էր անխուսափելին' կնունքը։ Եվ էշի նոր փորքաշը նա հանում էր ծալքատեղից, փոխարենը տուն էր բերում մի փարչ Նորսի գինի։
Այս և այսպիսի առևտուր էին անում քարատակի բաղարում ամենքի ներկայությամբ, և երբեմն մի բահի կոթի վրա քարանձավում աղմուկը զրնգում էր, կարծես Աթա ապերը Չետանց Վանեսին 'լեզվակոխ էր արել Խանլար փաշայի ղորքի և Դրնգանի ահավոր ձորի համար։
Իսկ եթե ոմանց համար քարատակը նան կլուբ էր, ապա այդ ոմանց մեջ առաջինը Բալթա Թիվին էր, որը և հեղինակն էր քարատակի այդ անվան։ Բալթա Թիվին ամենևին չէր խառնվում զինվորական խորհրդի կամ Աթա ապոր շտաբի նիստերին։ Նա այն կարծիքին էր, որ այդ ահագին պատերազմը մի ոչինչ բան էր, միաժամանակ համամիտ էր, որ Դրնգանի ձորը Խանլար փաշայի ճաշը չի։ Նրա կարծիքով ռուսները շուտով պիտի սուփրան քցեն, և այն ժամանակ ամեն ազգ իր գդալից կուտի։ Դրանով էլ վերջանում էր Բալթա Թիվու և նրա համախոհների վերաբերմունքը Շուղանց քարատակում արծարծվող քաղաքական խնդիրներին։
Սակայն նրանք բերել էին այնպիսի սովորություն, որ քարանձավը երբեք չէր տեսել նաև հիսուն տարի առաջ, երբ դեռ հարդանոց չէր, այլ Շուղանց Նշանավոր տոհմի օդան էր։
Բալթա Թիվռլ խումբը թուղթ էր խաղում։ Քարատակի ժխորի մեջ մի կողմից հնչում էին ռազմական վեճերը, մյուս կողմն առևտուր էր անում, երրորդ անկյունում ոչ վիճում էին և ոչ առևտուր էին անում, այլ դալլաք Իսոն Ալուն թրով թրատում էր Գլդան Գոգու վեսուտը* և պատմում էր Զնդան Ավթանգիլի կռիվներից,— քարատակի ժխորի մեջ լսվում էին և այսպիսի բացականչություններ.
— Շամաթայ բալթա յ... Պրիբոր չտա՜ս... էս փոսիկի բիբին, էս էլ կավալերը... Խռա՜փ, բաջօղլի։ Չերվոննի տետ դյուշան տրեզ... Ինքն էլ իսկական պերսոն...— Եվ հանկարծ
Վեսի—մացառ, փուշ։ 281