Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բալթա Թիվին հաջողակ խաղաթղթերը զարկում էր գետնով, ամբողջ քարատակը լռում էր, և խոր լռության մեջ հնչում էր միայն նրա կանչը.

— Խռա՛փ, բաջօղլի...

— Անդարդը հո պոզավոր չի,— մեղմ հանդիմանում էր Աթա ապերը, և բոլորը լսում էին նրա խոսքը, և լսողը հասկանում էր, թե ով է անդարդը։

Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին։ Մեծ մասի համար Շուղանց երբեմնի հարդանոցը տաք անկյուն էր, որտեղ կարելի էր մի առ ժամանակ մոռանալ տան հոգսը, կարելի էր մի բարի լուր ԼԱել և ապրել հույսով, թե շուտով կվերջանա տեր Նորընծայի ասած <աշխարհավեր պատերազմը» և մանգաղներն այլևս չեն ժանգոտի։ Այդ մեծ մասը երբեմն մասնակցում էր զինվորական խորհրդին, եթե օրվա լուրը շատ կարևոր էր,— և այդ ժամանակ քարատակում ոչ բազար էին անում և ոչ թուղթ էին խաղում։ Իսկ երբեմն մի պարկ կորեկի և կես փութ աղի փոխանակումը դառնում էր ամենքի մտահոգության առարկա, երբեմն էլ նույնիսկ Չետանց Վանեսր նայում էր Բալթա Թիվու օյիններին...

Քարատակ եկողների մեջ միայն մի մարդ կարող էր ընդհատել նույնիսկ զինվորական խորհուրդի նիստը։ Այդ մարդը Նիազանց Անդրին էր, գյուղի սրախոսը, որի պատ֊ մությունները մինչև այժմ ասում են, թեև այլևս չկա այդ քաղցրախոս լեզուն։ Անդրին մտնում էր, ողջունելով <րաստծու ծեծած խեղճերին».

—Հը՛, Աթա ապեր, Ղարսը առա՞ք, թե տվիք... Սպասի ես թիլիպոնով խոսեմ տեսնեմ հի՞նչ կա աշխարհում...—֊ և արձակում էր այծեմազ պարանը, որ գոտու փոխարեն փաթաթած էր մեջքին, պարանի փայտե կեռը հագցնում էր քարատակի դռան ունկին.

—Հը, ցենտրալնի, ա՜յ ցենտրալնի, դավայ Բաքու...Բարիշնա ջան, Բաքու, դա՞, Բաքու... Հը՞, Բաքու։ Ա յ Բաքու, ախր մարխի ծխում կոտորվեցինք, բա հի՞նչ ես ասում... Արա, ո՜ւր ա պանիրը։ Պանրի երես ենք տեսնո՞ւմ։ Որ ագռավի ծերտ ենք տեսնում, վրա ենք տալիս Ղարդաշ, այ ղարդաշ,