Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բա երբ ես խռիկ տալի էն Խանլարին։ Հր՞, գնում է անգլիացու վրա։ Ո՞նց թե, Անգլիայի ճանապարհը հո մեր ձորերով չի։ Մենք խռիկ տվինք մեր բաժին անգլիացուն[1] ... Հա, քեզ մատաղ, ղարդաշ Հուսեյին, Իվանին բեր, թեր է սարու ռուսին: Էնքան շլորի տերև քաշեցի, լյարդս սևացավ։ Հա, քե ղուրբան, հաց կլինի, նավթ կլինի, շաքար կլինի։ Հրեն, Անա զիզին տկլոր է, ամաչում է աղբյուրը գնա։... Հը՞, օրիորդ, Հայաստանի կողմերում ով կա... մարդ-մուրդ մնա՞ց, թե բոլորն իրար կերան։ Դրովի զորքը գալիս է Զանգեզո՞ւր... Քո շունը լինեմ, Հևան, էդ կրակը մերանից հեռու պահի։ Խումբի տղերքր մեզ կերան, Մանգասարի էշը փալանով կերան, արտերը կանաչ կերան, մի խակ տանձը համար տեր Նորընծայի. .. տանձը կերան...

Քարատակը դղրդում էր ժողովրդի ծիծաղից, մինչև անգամ ջրաղացպանն էր ծիծաղում և ուրա խության արցունքը գլո՛ր-գլոր ընկնում էր նրա սպիտակ միրուքի վրա։ Այս և այն կողմից բացականչում էին.

— Այ թե հա՜...

-Դամդ լինի, Անդրի,— և նույնիսկ Բալթա Թիվին, խաղը թողնելով, ասում էր.

-Ցիրկի կլովուն կլինի, երևելի կլովուն...

Իսկ Նիազանց Անդրին ծիծաղի աղմուկի մեջ շարունակում էր «հեռախոսել».

— Րևան, քանդվես դու, որ քանդեցիր մեզ... Ամեն մի շանորդի երկաթի կտորը քամակից կախել է, ժողովուրդի գլխին կամ կամիսար է դառել։ Զինվոր տո՜ւր, հաց տո՜ւր, եղ տո՜ւր, ձավար տո՜ւր,— էլ չմնաց է՜, չմնաց, մենակ սևացած օճորքը մնաց և մեր հարսի...— և նա այնպիսի խոսք էր ասում, որ Աթա ապերը նրան անվանում էր «շեթ անամոթ», իսկ քարանձավում նորից հնչում էր ժողովուրդի ծիծաղը։

Բայց ի՜նչ ուրախություն էր, երբ Նիազանց Անդրին ներս էր մտնում սազը մեջքին։ Այդ ժամանակ ամեն զրույց վերջանում էր, և այնպես լուռ էին լսում, որ նույնիսկ Աթա ապերը

  1. 1919 թ. մայիսի 4ին Զանգեզուրից վտարեցին բրիտանական գեներալ տելվորտի միսիան։