Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որտեղ փռված ընկած էր քաղաքը։ Ամեն ինչ այնտեղից եկավ։ Իբրև ժայռ այդ ակունքի մոտ երևում էր ինքը՝ Օհան պապին, որ ասում էր, թե հացը եթե կշեռք տեսավ, արտերը կչորանան: Եվ ինքը Օհան պապին էր գուշակել մի մեծ պատերազմ և սով, մի ահավոր ժամանակ, երբ հայրը որդուն կուրանա, աղբյուրները կցամաքեն, գետնի շարժ կլինի և կվերջանա երկաթի թագավորությունը:

Ապա մտքով ետ էր դալիս մինչև գյուղի խառնակ առօրյան։ Մելքումովների մաղազան նա համարում էր քաղաքի կտորը, սահմանանիշ այն ձողը, որից այն կողմ արգելված էր վարել։ Գալիս կանգնում էր այդ սահմանում, որտեղից ջուրը շրջել էին ուրիշ առվով, և այն հին ջուրը կորչում էր խոր ձորերում։ Աթա ապեոր հասնում էր այդ սահմանին և մոլորված կանգնում էր.

— Աթա, ալևորել ես,— ինքն իրեն խոսում էր ծերունին,— շատ ես ապրել, Աթա... Դու էն ժամանակ պիտի մեռնեիր, երբ ոչ կռիվ կար, ոչ սով կար։ Աչքերդ լիության մեջ կփակեիր և հիմա երկնքից քաղցր կնայեիր հողի երեսին չարչարվող մարդու որդուն... Հայը որն է, թուրքը որն է, դաշնակցականը որն է, մուսավաթը որն է, — դու չէիր իմանա։ Դու միայն կիմանայիր, որ աշխարհում թողել ես ցուրտ աղբյուրներ, ծաղկած սարեր և ախպեր մարդիկ... Շա՜տ ես ապրել, Աթա...

6

Մի գիշեր, երբ Աթա ապերր մենակ նստած հիշում էր իր ճանաչ թուրքերին, որոնց երրորդ տարին էր չէր տեսել և ոչինչ չէր լսել նրանց մասին' ո*վ է մեռել, ո՞վ է մնում,— միտք էր անում, թե օրերը երբ տաքանան, պատերազմ էլ լինի, պիտի գնա Գետամեջերը, որտեղ մեծ ու փոքր նրան ճանաչում են,— և մի ձիաբեռ բրինձ կբերի,— մի այդպիսի գիշեր շունը հանկարծ կոխեց։ Մարդահաչ էր։ Աթա ապերր ականջ արեց, ոտնաձայնը լսվեց բակից, շունն ավելի սաստիկ հաչեց, և մինչև Աթա ապերը ներսից կանչեր, դուռը ծեծեցին։

Ներս մտավ մի մարդ, ոտքից մինչև գլուխը սպիտակ։