Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա դուռն իր ետևից իսկույն ծածկեց, որովհետև քամին ձյունը ներս էր շպրտում։ Աթա ապերը զարմացած նայում էր անծանոթին, որը ոտքերը գետնին զարկելով թափ էր տա¬ լիս ձյունը։ — Չճանաչեցի՞ր,— հարցրեց ներս մտնողը։ — Օրուջ քիրվա՜,— և ծեքունին նրան գրկած մոտեցրեց օջախին։ ներս մտնողը Շոթանանի թուրքերից էր։ Աթա ապոր և նրա գյուղն անջատված Էին բարձր լեռնաշղթայով, որ ազ- գամիջյան կռիվների վայրն էր։

նրանք հին «քիրվաներ» էին։ Հայերի և թուրքերի մեջ

բարեկամության այդ ձևը հին էր, այնքան հին, որքան հին էր նրանց երկիրը։ Գուցե թե դաշնի այդ ձևը գալիս է այն ժամանակներից, երբ լեռնցի խաշնարածները և դաշտի երկ¬ րագործները բարեկամ դարձան, համոզվելով, որ լեռն ու դաշտը մի մայր երկիր են։ նրանք բարեկամացան և այդպի- սով աշխարհում հիմնվեց առաջին եղբայրությունը ոչ ըստ արյան։ «Քիրվան» եղբայր էր, թանկագին հյուր էր, նա կսկծում էր քիրՎայի անբախտության համար և ուրախանում էր նրա ուրախությամբ։ Աթա ապերը աչքերին չէր հավատում։ — Էս ո՞նց, էս ձյուն ձմեռը ո՞նց անցար կրակի սահ- մանը...— Աթա ապերը երեք տարի նրան չէր տեսել,— երե¬ խաներն ինչպե՞ս են, Ջավահիր բաջին ինչպե՞ս է... — Դու ողջ մնաս, շատ֊շատ սալամ են ուղարկել։ — Ախր ո՞նց եկար, Օրուջ։ — Աթա քիրվա, քո անունը տվեցի եկա։ — Ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով... — Սարի ճանապարհով... Երկու օր եկա։ Գիշերը մնացի կոտրած քարվանսարայում։ — Էլ ո՞նց ես։ — Դո՞ւք ոնց եք, Աթա քիրվա... — Վեր է՜, այ պառավ, Վե՜ր... Մի տես ո՜վ է եկել, և պառավը մթնում ճրագ արեց, ապա աչքերը տրորելով մո¬ տեցավ,— Օրուջ քիրվան է՜... Բա չէի ասում էլի խաղաղու¬ թյուն կլինի, էլի բարին կմնա։