Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— ճշմարիտ խոսք է, Աթա քիրվա, այս ամԵնը կանցնի

և սեր բարեկամությունը կմնա,— Օրուջը գրպանից չիբուխը

Հանեց, ապա հանեց և մի փոքր կապոց,— Ջավահիր քույրդ է ուղարկել... Աթա ապերը երեխայի նման ուրախացավ։ — Այ պառավ, մի տես է՜, մի տես ինչ բռնոթի է ուղարկել... Այ շեն կենա Ջավահիրը։ Ոնց էլ չի մոռանում... Պառավ, դե կրակը խառնի, տես ինչ կա չկա... Օրուջը սո¬ ված կլինի։ Աթա ապերն.այդ խոսքն իզուր ասաց։ Պառավն արդեն կրակը խառնում էր... — Աթա քիրվա, մի ասա տեսնեմ ո՜նց եք, եղբայրդ ոնց է, ձերոնք ոնց են... Ինչպե՞ս եք ապրում։ — Է, ոնց ենք ապրում, Օրուջ,— Աթա ապերն ուզեց գանգատվի, բայց ժամանակը չհամարեց և միայն ասաց.— էս դժար ժամանակ որ ողջ ենք, էլի՛ փառք ալլահին... — Փառք ալլահին, Աթա քիրվա, թող մեր սև օրը սա լինի։ Եվ Օրուջն սկսեց պատմել այն դառնությունները, որ երեք տարի շարունակ նրանք կրել էին լեռնաշղթայի մյուս երեսին։ Այդ դառնությունների նույն շարանն էր' նույն կռի֊ վը, նույն բռնությունները, սովը, իրար նման, ինչպես լեռնաշղթայի երկու կողերը։ — Հապա Գետամեջերում բրինձ բան...— զգույշ հարցը- րեց ծերունին։ — Ո՞րտեղից, և ո"վ է աղքատին բրինձ տվել... Բրինձը հավաքել են զորքի համար, ուղտերով տարել են Բաքու, լըց֊ րել են այնպիսի հորեր, որ ա՜յ,— և Օրուջը ձեռքով ցույց տվեց այնքան խոր, ասես բրինձը լցրել են ծռվի խորքը։ — Խե՜ղճ ժողովուրդ,— Աթա ապերը հայացքը դարձրեց կրակին։ Պառավը սուփրի վրա դրեց մի աման պեքի, մածուն և կորեկի հացի երկու բլիթ։ Նրանք լուռ էին։ Կրակն ուրախ աղմկում էր, ինչպես աղբյուր։ — Էս սուփրան ինձ ու քեզ, Օրուջ, ուրախ շատ է տե¬ սել, էս անգամ էլ ուրախ սրտով ուտենք,— և Աթա ապերը մի կտոր հաց կտրեց։