Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկել էր, ես նրանց ձիերի Համար խոտ էի Հարում․ էդ խոսքն էն ժամանակից գիտեմ։ Որ «սկարեյ» ասաց, միտք արի, թե սրանք փախած զինվորներ են, ասի կանչեմ, ինձ ինչ պիտի անեն որ․․․ գուցե ճանապարհը մոլորել են, ճանապարհը ցույց կտայի... Չեմ իմանում Սորանի ձորում եղել եք, թե չէ... Թե եղել եք, պետք է տեսած լինեք, որ մեր բաղի տակով ճանապարհը գնում է խանդակի վրա։ Էլ էն կողմը բաղ չկա․․․ Իսկ խանդակի միջով վերևի ճանապարհն է․․․ Հա', մեկ էլ էն տեսնեմ, որ Հետևից էլ են զինվորներ գալիս... էս որ տեսա, ասի դաշնակցականի զինվորը փախչում է։ Հիմա նրանք պատի տակով են գնում, ես էլ պատի էն մի երեսով փորսող տալով գնում եմ... Նրանք էլ եկան կանգնեցին։ Մին էլ լսեմ, որ մի հալևոր տնքում է։ Էստեղ սրտումս կասկած մտավ։ Ասի բան կա։ Գլուխս մոտեցրի պատին... էն հալևորը խոսում էր, զինվորներն էլ հեռու կանգնած են։ Էն առաջի մարդիկ էլ ձորում քանդում են։ Հալևորը թուրքերեն ասաց. «Ալլա՜հ, ողորմու- թյանդ մեռնեմ... Թե ես ավազակ եմ, բա ձեզ ինչո՞ւ են բերել։ Թե հայերը թուրքի են սպանում, ախր դուք էլ հայ եք, բա ձեզ ինչո՞ւ են սպանում>>։ Մթնում մի ջահել հալևորին ասաց. «Օրուջ քիրվա, ոչ մենք ենք ավազակ, ոչ դու. քեզ էլ մեզ էլ սպանում են, որովհետև մենք պատերազմ չենք ուզում»։ «Ա'յ որդի, ախր ե՜ս ով, պատերազմն ով... Ես մի խեղճ, աղքատ... Լա՜վ, ասենք ես պառավ եմ, կյանքս ապրել եմ' ես հե՜չ, բա ձեզ նման ջահելներին ինչո՞ւ են սպանում... Ասենք թուրք եմ, բա ձեզ նման հայերին ինչո՞ւ են սպանում»։ Էն կողմից մի ջահել թե' «Ա՜ հայր, մենք էն քո ասած հայերից չենք, մենք նոր հայեր ենք...»։ «Ափսո՜ս, ափսոս ձեր որբերին, ձեր հայրերին, ա՜յ որդիներ...»։ Էդ խոսքին ձորից ռուսերեն կանչեցի. նրանց առաջ արին տարան... էսքան ժամանակ ինչ պատմում եմ, էդքան ժամանակ չէր քաշել արանքը, որ ձորից հալևորը թուրքերեն կանչեց. «Ինձ թաղեք իմ էս ջահել տղաների հետ»։ Մինն էլ հայերեն կանչեց, «Կեցցե կոմունիստը, կեցցե հեղափոխությունը, կեցցե...»։ Բայց էն ռուս երեն խոսողը հրաման տվեց, հարացանները կրակեցին։ Էլ ոչ մի ձայն, ոչ մի ծպուտ։ Մենակ ոնց որ թե հող էին լցնում։ Էլ ես բան չիմացա. էդպես մնացի պատին կպած, չիմացա ոնց հետ գնացին։ Մեկ էլ տեսնեմ արևը տվեց, քլունգն առա ներքևի ճանապարհով