Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեր գյուղն առաջ մելիքին էր պատկանում։ Պապս էր պատմում, թե մելիքն ինչ ուզեր, անում էր գյուղում։ Մի լավ օր չէին տեսնում նրա ձեռից։

Ու եթե մեկը հակառակ գնար մելիքի կամքին, ուզածը չկատարեր, մարդ էր ուղարկում, բռնել տալիս, ոտ ու ձեռ կապոտում և սարի գլխից գլորում… էն օրից էլ սարի անունը մնացել է «Դադ-Մելիք»…