Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և աղբակույտերը փորփորում մի բան գտնելու հուսով։ Նրան եմ հիշում և նրա աղքատներին, երբ տեսնում եմ ձմռան ցրտին բոբիկ ոտքերով «խանումի» համար ջուր տանող կնոջ։

2

Գյուղը շա՜տ է փոխվել։

հին կապերը թուլացել են, տեղ֊ տեղ մի թեթև հարվածի են սպասում, որ իսպառ վերանան։ «Ամբողջ աշխարհն եկավ մեր առաջով անց կացավ»,— պարծենկոտ ասում է ամեն մի թեկուղ փոքր գյուղ, որ ձիու հանգիստ ճանապարհ էլ չունի։

Մի չնչին օրինակ.ամեն ինչի հետ փոխվում է և գյուղացու տարազը: Առաջ չուխան էր ու մոթալ փափախը, բայց հիմա կեպկա էլ են դնում, շլյապա էլ։ Ֆրենչն ու գալիֆեն մեր պապենական չուխայի հետ այժմ գյուղում կռիվ ունեն։ Երիտասարդությունը «փրենջ» է ուզում. ի՞ նչ խոսք, որ գյուղի դերձակները «փրենջը» ըստ իրենց «հայացնում» են։ Մեր գյուղերում իսպառ վերացել է հին տարազով հարս գնալու սովորույթը, հինգ տարուց ավելի է մի դեպք չի եղել, որ «բերանը» ծածկած հարս տանեն։

Նոր կենցաղը գյուղում դեռ թույլ նվաճումներ է անում, սակայն գյուղն արդեն հակված է նորին։ Հեղափոխական կնունքը կամ, ինչպես գյուղում են ասում' «կոմսոմոլի մկրտություն»֊ ը անցյալ տարի ավելի քիչ կողմնակից ուներ, քան այս տարի։ Անկուսակցական գյուղացին էլ է տանում իր մանուկին կոմսոմոլի «տերտերի» մոտ։

Այդ բանն առանց «շերտավորման» ու պայքարի չի լինում։ Գյուղի պառավ կանայք, որոնք հարս ունեն և թոռներ և որոնք ավանդապաշտ են ու հնի փեշից պինդ բռնած,— արգելում են, որ հարսները «կոմսոմոլի կնունքին» տանեն իրենց մանուկին։

— Աման, մեր օջախը միք հարամի:

Վերիշեն գյուղում կոմսոմոլի կնունքին այս տարի հարսները քիշ չեն կռվել պառավների հետ։ Շատերը ծածուկ են տարել իրենց երեխաներին նոր ձևով մկրտելու։ Մի այսպիսի