Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նել, բայց ուրիշը հնձել է ու տարել։ Գյուղի խորհուրդն այդ չի արգելել, որովհետև իր իրավունքից վեր է համարել։ Մակիչ ամին դատարանի էլ չի դիմել. փութ ու կես կորեկի համար դատարան գնալն էլ մի բան չի: Ուրեմն հարկավոր է գյուղի խորհուրդին ավելի իրավունք տալ,—եզրակացնում է Մակիչ ամին։

Համագումարը աղմկահույզ ծափերով է ընդունում Մակիչ ամու ասածը կուլակի մասին։ 

Ո՞վ է կուլակը։

-Էն մարդը, որ խոտհարքը չի ջրել, բայց հարում ա, ով որ չի վարում, չի ցանում, բայց հնձում ա, նա ամենամեծ կուլակն ա։ 
— Էս ի՞նչ ա իմ հագիս (շորերն է ցույց տալիս), բայց տես որտեղ եմ կանգնած։ Դեռ էդ հերիք շի, պակաս-պռատի մասին էլ եմ ասում։ Կեցցե՜ մեր կառավարությունը
Մակիչ ամին իր խոսքն ավարտեց, սրտինն ասեց ու նստեց տեղում։ Եվ համագումարը միաձայն որոշեց գյուղխորհուրդներին իրավունք տալ 5 ռուբլու սահմաններում վճռել տեղում քրեական և քաղաքացիական գործերը։
Սարերն ամայի, անկենդան։ 
Գարնան սկիզբն էր։ Ձին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր, իսկ Սիմոն ամին պատմում էր, թե արտերը  են, քարոտ ու հող, թե իրենք  (պարարտ) վարելահող չունեն։ 
Սիմոն ամին' չաք քաշ ու ռամիկ, քար ու քոլի հետ ամ¬ բողջ տարին կոիվ է տալիս, մի քիչ հաց ու թազան ունենալու համար։ Մեր գյուղերում հազար *ու մի Սիմոն ամի ամեն լու֊ սաբացի լարում են մկանները բազուկների' քարիցt հողից մի բան պոկում, մի բան ստեղծում։ — Մեր շենում հինգ տարուց ավել մաճ բռնել դժվար ա։ Հողը Հէխեյբատ» ա, հոշուտ, տակը մեծ քարեր կան, գութանը դեմ ա առնում մեկ էլ, ու վա՜յ մաճկալին։ Ուրիշ տեղ եզները մանուկներ են քշում, մեզ մռտ տղա-