Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձիերը փռռացնում են։ Ճանապարհ շատ ենք անցել, հոգնել են։

— Էս դատը հաստատ մնա, լավ դատ ա, համա մի բանի հավան չեմ,— ասում է Դիլան դային ու ջորին պահում ծառի մոտ, մի ճյուղ կտրում, որ ջորուն քշի։ 
Ասում է, թե ինչին հավան չի։ 
— Մեր շենում մի քանի ջահել-ջուհուլ կա։ Նրանք ինձ տեսնելիս բարի օր են ասում, ես էլ «աստծու բարին» ասելիս նեղանում են, էլ խոսում չեն ինձ հետ, թե ինչ ա՝ աստված չկա։ 
Դիլան դային խոսում է դանդաղ, իր տարիքին համեմատ։ 

— Բա ես որ ասում եմ աստված կա, ես տեսե՞լ եմ։ Լսել եմ էլի, ոնց որ լսել եմ, թե սա կաղնի ծառ ա։ Նա ինչո՞ւ պետք ա իմ բարևից նեղանա։ Տեսնանք արդյոք էդ մինը գրվա՞ծ ա կամինիստի ծրագիրում։

Իր միտքն ավելի է պարզում, թե իր «միջուկը» փտած է, էսպես էլ մեռնելու է, բայց սիրտը չկոտրեն, ասած «աստծու բարին» ընդունեն։ 
Համաձայնվում եմ նրա հետ։ Դիլան դայու բարևը պիտի ընդունել, ինչպես էլ ասի։ Նա արդեն անուղղելի է, թող այդպես էլ ասի։ 
— Սոված են, տես ոնց են կանչում է',— ասաց մյուս գյուղացին։ Գայլեր էին, ոռնոցը ձորից էր գալիս։ Ձմռան պարզկա գիշերին ոռնոցն արձագանք էր տալիս ձորերում և մի խուլ աղմուկ ասես լեցվում էր Ուզուն մեշայի թավուտներում։ Ակամա զարզանդ ես զգում։ — Բան չկա. հրես գեղին մոտենում ենք,— սիրտ է տա¬ լիս Դիլան դային։ 30 Ձիերն ասես հասկանում են մեզ և քայլերը մի քիչ արա¬ գացնում։ Մի քիչ էլ, և շների հաչոցը լսելի եղավ։ Գյուղը հեռու չէր:

Հոգնել ենք ճանապարհից ու մի կուշտ պանիր-հաց ուտե¬ լուց հետո իսկույն պառկում ենք։ Սենյակի անկյունում բու¬ խարին է. կրակը մերթ լուսավորում է ամբողջ иենյակը, մերթ