Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ԳՏՈԻՂԵՐՈԻՄ (Ա)

Ցածլիկ առաստաղով մի ընդարձակ սենյակ է Սիսիանի շրջգործկոմի «կանցիլարը»։ Սանդուղքները ծուռ ու դիք, բարձրանալիս պիտի կռանաս, թե չէ՝ գլուխդ առաստաղին ես զարկելու։ 
Արտասովոր աղմուկ է, գնում են, գալիս։ Գյուղխորհուրդների հերթական համագումարն է. եկել են հայ, թուրք, մալական, շրջանի 37 գյուղից։ 
Ժամի 12-ն է արդեն։ Սպասում են ամենից հեռու գյուղերի պատգամավորներին, որ նիստն սկսեն։ 
Զանգ չունեն։ Մեկը կանչում է բարձրաձայն. 
— Դե, ընկերներ, նստեցեք։ Մելիք, էն սկամին մոտ քաշի, թող նստեն։

Մի կերպ տեղավորվում են, որոնք ոտքի վրա են, դռան մոտ։

Նախագահը հայտարարում է, որ այսօրվա օրակարգի խնդիրներն են լինելու գյուղատնտեսական և դպրոցական, հետո շինարարական աշխատանքները։ Տեղերից պիտի զեկուցեն։
— Ուրիշ հարցեր կա՞ն։ 
— Դե դրանից էլ լավ հարցե՜ր,— ձայնում է մեկը։ 

Հաղթանդամ, թխադեմ մի տղամարդ, տեղական շալից գալիֆեն հագին, զինվորական կոշտ սապոգներով մոտենում է սեղանին։ Շրջգործկոմի նախագահն է։ նայում է ընկերնե¬ րին, ժպտում ու հնամաշ շինելի շերից հանում մի փոքր թուղթ: 
— Երկու ամսում շոշափել ենք 408 հարց, մեծ մասամբ