Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրթական և շինարարական: Դեպի կառավարության հասցեին սերտ վերաբերմունք ա. շրջանում տիրված ա խաղաղ աշխատանք։ Մենակ մի գողություն ա եղել, էն էլ գողերը, հուսով ենք, որ կը բռնենք։ Դե, կուշտ ենք, սերմի պակաս չունենք։ Էդ էլ մեր տնտեսական դրության մասին:

Նայած որ էս տարվա ցանքսերի 20 պրոցենտը ցրտից վտանգի ճանկերում ա գտնվում, հողբաժանում ամեն տեղ չի եղել։ Թյուրիմացություն ընդմիշտ էլ եղել ա։ Ես կարող եմ մատնաշնշել մի քանի թյուրիմացություն հողերի վերաբերյալ,  բայց մեր կամիսիան կը որոշի այդ գյուղերի սահմանները
Հողը չափ ելումը գյուղում լավ մասնագետ չկան։ Կանգ է առնում մի պահ, մտքերը ժողովում։ Ուզում է շրջանի դրությունը նկարագրել ճիշտ, իր պարզ ու անպաճույճ լեզվով։ — Ս իսիան ում բավական շին. աշխատանք ա տարվել, պետք է գնահատենք։ Առաջ էնպես ճանապարհներ կային, որ էշ էլ չէր գնում, հիմա գյուղացիք շինել են, '/ատ տեղ արաբա էլ ա անցնում։ Առաջ գետով անցնելիս պետք ա ոտքերդ հա¬ նեիր, հիմա լավ կամուրջներ կան: Շուտով հեռախոսական 20 գիծ են անցկացնելու։ Գյուղարանք կա, որ դպրոցի ֆունթա- մենտր դրել են, և 22 թվին 12 դպրոց ունեինք, էս տարի 2G, 1800 աշակերտ, 19 լիկկայան և 700 էլ սովորող։ Սա էլ պա¬ կաս աշխատանք չի։ Չի հպարտանում։ Ասես' ուզում է ասել, թե դեռ ո րտեղ ենք, ինչե՜ր պիտի անենք։ Ձայնը հաստատ, խոսքերը որոշ, ասես ամեն խոսքին պատասխանատու է զգում: — Կոոպերատիվն առաջ վախճան դրության մեջ էր, և ժողովուրդի մասսային քիչ էր օգնում: Հիմա շրջանային կոո՛պե¬ րատիվ ունենք, և էդ կոոպերատիվը առողջ հիմքերի վրա ա 30 դրվում։ Որպես բանկը (շրջանում վարկ. ընկերության բանկ են ասում) ևս տալիս ա սերմացու և եզ, միջակ Ա չքավոր գյուղացու համար։ Բանկը տվել ա ութ հազար ռուբլու օգնու¬ թյուն։ Փօ>կը շրջանումս մի տեսակ դրության մեջ ա։ Վերջին ժամանակներս գյուղացիք անդամագրվում են Փօկի շուրջը, և Փօկը դառնում ա հետաքրքիր։ Կյանքը էս պես ա։ Մեր միլիցիան օգնել ա գյուղի խոր-