Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ոչ մի թյուրմացության առաջ չենք եղել տուրքերր գանձերի ու մեջ։ Մենք, ճիշտ ա, մի քիչ ուշացել ենք, բայց տուրքը գանձվել ա։

— Մի քանի խոսք ևս կավելացնեմ ենթաբաժինների մասին, որի մեջ ա Զագսը։ Շրջանիս գյուղացիության 90 տոկոսը կապված ա Զագսի շուրջը։ Հոգևորական իշխանություն գոյություն չունի, և Զագսի աշխատանքները լավ են գնում։ Մի կարևոր խնդիր էլ Պետապն ա։ Պետք ա գյուղերում հասկացնել նրա մասին։ Նոր պատգամավորներ են գալիս։ Ընդմիջում են. զեկուցողը դադար է առնում և դառնում է մեկին' «էն օթախում նստարան կա, բերեք նստեք]», հետո էլի շարունակում է.

— Գոնյա պետք ա մեծ աշխատանք տանենք Պետապի մասին։ Դե սրանով էլ իմ զեկուցում պրծավ։

Հարցեր են տալիս, թև հեռախոսի սյուները որտեղից պիտի բերեն, թե թերի մնացած դպրոցական նոր շենքերը ե՞րբ պիտի պատրաստեն։ Զեկուցողը պատասխանում է հարցերին ու հանկարծ մի բան է մտաբերում։

— Հա, մոռացա ասել, որ մենք գյուղխորհրդի աշխատանքեր կանոնավորել ենք։ Այ, էծենը հիմա լավ ա աշխատում. առաջ մի քիչ թույլ էր։

Էլի հարցնում են, թե ո՞նց անենք, որ գյուղերում անչափասների չամուսնացնեն։

— Դրա դեմ օրենքը տուգանք ա առնում և գրանցման չենք ենթարկում։ Բայց դե էչի ապրում են ծածուկ, մինչև չափահաս դառնան (ոմանք ժպտում են)։ Դե դեպք ա եղել, որ քննել ենք, աղջկանը կամ տղին ասել ենք, թե սպասեք, ասում են' թե բանը բանից արդեն անց ա կացել, էլ ի՞նչ սպասենք (ծիծաղում են)։

— Ես նրանով եմ իմանում, որ դպրոցը լավ է, որ Հիմիկ գարունք ա, բայց էլ առաջվա պես երախոցը դպրոցից չեն հանում և ուղարկում տավարը կամ վարը,— ասում է մի գյուղացի։ Նրան ի՞նչ, թե ըստ էության չեն խոսում։ Միտք էր, եկավ, պիտի ասի, ու տեղից առաջարկում է ամեն ջանք թափել, որպեսզի դպրոց չունեցող գյուղացիներն էս երկու տարին դպրոց ունենան։