Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառելի միրուքին։ Առաջարկում է, որ խորհրդի անդամները գյուղացոց հասկացնեն թե երեխ սներին դպրոցից չի կարելի հանել։

— Էսօր եթե նա հինգ փութի կամ հինգ գառան համար նա իրեն երեխային կույր ա թողնում ուսումի կողմից, մի քանի տարի հետո նա հինգ հարյուր փութի վնաս ա քաշելու։ 
Կոնսուլը պպզել է գետնին, ծնոտը հենել է ձեռքին և աչքերը ճպճպացնելով նայում է մեկ սրան, մեկ նրան։ 

Հարցնում են, թե լիկկայանում ի՞նչ են սովորել։

— Ես վարժապետ չեմ, որ իմանամ։ Լիկկայանը գնացողը գիր չգիտե, դե նա էնտեղ գրագիտություն պիտի սովորի, էլ ուրիշ ի՞նչ պիտի անի։ 
Էլի խսում են, պատմում արածի, պակաս֊պռատի մասին։ Համագումարը ասես մի նահապետական գերդաստան, է, որ վաղվա աշխատանքն է բաժանում, թե ո՜վ է հանդ գնալու ով հունձի, ով կալի։
Մի թուրք գյուղացի նախագահին է հարցնում թե՝ — Բըզըմ դարալարդա հա՞ վախ օլաջայ բջիջէար։ {.(Մեր ձորերում ե՞րբ են բջիջներ լինելու», ^եռու ձորերում 20 դեռ թույլ են աշխատում, բայց այդ ձորերում էլ շուտով <րբջիջ- լար օլաջայ»։ Արևը թեքվում է արդեն: Պատուհանի ճեղքից շողերի մի խուրձ դիմացի պատին է ընկել, ասես շոյում է ընկ, Մյասնիկյանի պատկերը, որի շուրջ մեկը դաշտի ծաղիկներից փնջեր է շարել, խնամքով ու գորովով? Ասես ժպտում է մայր մտնող արևի շողերի միջից և ուրախ է, որ ((մահվան կո֊իվ է հայտարարված հայ գյուղի տգիտության և աղքատության».,.