Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձիերից իջնում ենք։ Սեյիդ ամին բարևում է մեզ մի աոանձին ախորժով և պես՜պես շարժ ու ձևով ներս կանչում։

Նրա խրճիթը մաշականի մի Հին տուն է։ Նոր կենվորը փոխել Է ըստ ճաշակի։ Տան անկյունում դեռ մնացել է ռուսական Վառարանի մի մասը, որի Վրա դարսած է աթար։

Թոնիրը թեժացրել են։ Մուխն ու ալավը իրար են խառնվել։ Սեյիդ ամու ամբողջ ընտանիքը բոլորել է թոնրի շուրջ։

Ետ են քաշվում, մեզ էլ տեղ տալիս։

— Սարից եք եկել, մրսած կլինեք,— ասում է Սեյիդ ամսին։

Թոնրի վրա մի խաչափառ երկաթ ձգված, վրան ապուրով լի մի կաթսա։ Սեյիդ ամու պառավ կինը, չորացած ձեռքով խառնում է ապուրը։ Աչքիս այնպես է երևում, կարծես

մխից սևացած շերեփն էլ կնոջ ձեռքի շարունակությունն է, և կինը ապուրը ձեռքով է ղառնում։

Թոնրի շուրջը շարվել են երեք կիսամերկ մանուկներ՝անլվա, ճպռոտ աչքերով։ Նրսձնցից ամենափոքրը դժգոհ մռմռում է քթի տակ. հաց է ուզում։

— Եղբորս երեխաներն են, ես եմ պահում,— ասում է Սեյիդը

Աբոն արդեն ձիերը տեղավորել է։

— Սեյիդ, մի լավ չայ գցի մեզ համար:

— Գլխիս վրա։— Ու ձայն տվավ։

Անկյունից, ասես թաքստոցից, դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ, սամավարն առավ ու դուրս գնաց։

— Նորապսակ է Սեյիդը. էս երեխան նրա թազա կնիկըն է,— կամացուկ ասաց Աբոն։— Հինգ կնիկ է առել, չեն դիմացել, մեռել են, հիմա էլ Էս երե խին է բերել։

ներս մտավ մի երիտասարդ, որ անդամալույծի էր նման, ոտքերը զոռով էր քարշ տալիս ու խոսելիս էլ բերանը ծռմռատում։

— Սեյիդի տղան էլ էս է. հոր մեռնելուց հետո նա պիտի նրա տեղն անցնի։ Էդպես է օրենքը,— բացատրում էր Աբոն։

Ապոցրն արդեն եփվեց։ Պառավ կինը հողե ամանների