Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակ) Սեյիդ ամին միրուքը սղալելով ու փոքրիկ, փոս ընկած աչքերը կկոցելով, ասաց. _

Ալլահը թող մարդուն հեռու պահի նախ րնկի բան¬ տարկությունից, հետո կնոջ խարդավանքից և վե, ջում էլ...

Նա արաբերեն էր ասում: Այդ երրորդ պատդամը վերաբերում էր Սեյիդի «հանդերձյալ» կյանքին։ «Ըստ օրինաց» նրան բարձր տեղ թաղել, որ նրա հոգին ավելի մոտ լինի երկնքին: 

Հետո նամազն էր, ավելի շուտ նամազի դասը։ Որդին բերանը ծոմռելով կրկնում էր հոր ասած խոսքերը արագ, կատարում էր այն, ինչ հայրն էր անում։

Մենք լռել էինք: Տնեցիք անշարժ նստել էին։ Միայն փոքրիկն էր, որ ապուրը կերել էր և փորը կուշտ' քորում էր ետևի փափուկ մսերն ու նայում աղոթողներին։
նամազը Վերջացավ: Աբոն ձիերը հանեց գոմից. բակում' դիմացի սենյակից լսեցինք կուփիչի հավասար զարկերի ձայն։ 

Սենյակի ներսում, գերանների վրա կարպետի հենք էր ամրացված, որի դիմաց նստել էր մի աղջիկ։ Նա նուրբ ու բարակ մատներով գույնզգույն թելեր էր հագցնում հինածին և կարպետ գործում:

Մեզ որ տեսավ, գլուխը կախեց, գլխի շալն ավելի քաշեց, որ երեսը չտեսնենք: Լղարիկ, բարակիրան մի աղջիկ է։
— սեյիդի աղջիկն է, մայրը հերու մեռավ,— ականջիս փսփսաց Աբոն: 

Աղջիկն իր օժիտն էր գործում: Սեյիդն ասաց, որ շուտով քյաբինը կտրելու է:

— Տեսնես ի՛նչ քավթառ մարմիս։ պիտի գրկի այս փոքրիկին, ո՛ր ծերունու չորացած շրթունքները պիտի համբուրեն սրան,— զայրացած ասաց ընկերս ու դուրս եկավ:

Ես էլ դուրս եկա սենյակից: Դռան մոտ ետ նայեցի, աղջիկն էլ նայեց: Ու այնպ՛ե  ծով խեղճություն, անտերունչ գառան Վիշտ կար նրա աչքերում: 

Հանկարծ լեզու առներ կարպետը գունավոր ու պատմեր, թե ինչ մտքեր է հյուսել աղջիկը հենքին, ինչպես ծանր հառաչել է կուփիչի զրնգան ձայնի հետ ու ինչպես նրա բարակ,