Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեղին մատները ամեն մի թելի հետ մի ծանր միտք են կապել կարպետին:

Մեր ճանապարհը շարունակեցինք Ղզլ-Բողազի ձորով, որի երկու կողմում տձև ապառաժներ և ահռելի քարակույտեր են։ Ճանապարհի հետ, ձորով, կեռ ու մեռ Հոսում է մի փոքրիկ վտակ, որ հետո կորչում է Նախիջևանի տափարակում ։
-է՜, էն քաղաքի լուսավորությունը երբ է հասնելու է մեր ձորերին,— լռությունը խախտելով ասաց ջարվադար Աբոն։ Ու վրա բերեց.— էս մեկը լավ ադաթ չի։ Ախր ի՞նչ կյանք պիտի քաշի էն փոքր երեխան։ 
Ետ նայեցի Բիչանագին։ 
Տան կտուրի վրա պահապան արագիլի պես կանգնել էր Սեյիդ ամին, ձեռքերը կողքին հեռվից ռուսերեն «ֆ» տառի էր նման։ 
Մի քիչ էլ ու ճանապարհը ծռվեց, Բիչանագն է՝լ չէր երեվում։ 
Ճանապարհն ասես վերջ չպիտի ունենար։ Աջ ու ձախ ժայռեր, որոնց վրա, ոնց որ քյոսա մարդու բեղ, բուսել էին հատ ու կտոր թփեր, գորշ, մոխրագույն։ 
Վայրի բադերի մի երամ կռնչյունով անախորժ՝ սլացավ գետն ի վեր։ 
— Սրանց տեղ որ այրոպլան գա, էն ժամանակ ամեն ինչ լավ կլինի, —ասաց Աբոն։