Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սովորովի ա, իսկի զատ չի կարա տալ, ուզում ա տեղով մի կրակ էլ դառնա։

Համոզում եմ, խամ արջառի պես չուծին չի մոտիկանում, կանգնած տեղից մի քայլ աոաջանալ չի ուզում։

Այս տարի երաշտ է եղել։ Ու խուլ գյուղերում գյուղացիք էլի «ճոլի» են ման ածել, մատաղ հավաքել, խաշերին ոչխար մատաղ արել։ Մատաղը կերել են, ու մի կաթ անձրև էլ շի կաթել։ Վաղուց մոռացված մի սովորույթ այս տարի երաշտի հետ հարություն է առել։ Մի հեթանոս սովորույթ, ով գիտե, ո'ր դա- րից մնացած։

Հավաքվում են մի խումբ կանայք, տղամարդու շորեր հագնում, եզան տեղ լծվում գութանին մի քանի զույգ, մի պառավ նան էլ մաճն է բռնում։

Գետն են «վարում»* գետի ափի ավազուտը կամ աղբյուրի մոտ։ Վարում են, անեծքներ կարդում, «չարը խափանում»։ Ու եթե գիշերով հանկարծ մի քիչ անձրևեց, գեղը մաճկալ նանին սրբոց կարգն է դասում:

* * *

Մազրան հեռվից գեղեցիկ է երևում։ Կարմիր կավից ցեխապատ խրճիթները կանաչ մարզերի վրա մի առանձին գրավչություն ունեն։

Մազրան Նախիջևանի սարերի ստորոտին է, մի բարձր բլուրի գագաթին թառած։ Էլի նույն արևկող մարդիկ, գեղամիջում զրույց անող ալեվորներ։

— Հա', տերտեր, էն ո՞ր առաջնորդն էր որ...

Ու տերտերը պատասխանում է, թե էն ո՛ր առաջնորդն էր, որ մի սինի փլավը միանդամից էր ուտում։

Մազրան հնուց դպրոց ունի։ Երկու ուսուցիչ հերթով պարապում են շատ անգամ մինչև երեկո, բայց էլի չեն հասցնում։ Կոոպերատիվն ապրանք չունի։ 21 թ. ծծմբոտ լուցկիների մի կիտուկ, մի քանի կտոր սապոն, թեյի պնակներ, ձիու*պայտ ու մի քիշ էլ տեղական ծխախոտ։

— Լուցկիները գյուղացիք ձրի էլ շեն առնում, դե լավն