Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-էս անտեր միլլաթը ոչ գեմեշ ունի, ոչ կացին։ ես ռուսերեն ո՞նց ասեմ, թե գոմեշի պոչը կացնով կտրեց։ Հերսոտեց, գնաց...հապա,էսպես բաներ։ Ու դանգաղ շոյում է իր հինայած փառահեղ միրուքը,իսկ մյուսները ծիծաղում են։ Ծալապատիկ նստոտել ենք վրանի տակ։ Մի երիտասարդ կին, մանուկը մեջքին կապած, ներս ու դուրս է անում, օջախն է վառում։ Սկեսուրը հիվանդ պառ֊ կած է վրանի մի անկյունում։ Ներս է մտնում մի պառավ, ձեռքին հողե գավաթ, կանաչավուն հեղուկով լեցված։ Պառավը հեքիմն է ամբողջ յուրդերի։

Մի բան լինելու դեպքում նրան են կանչում։ Ամեն ցավիադեղ ունի. խոտ է քաղում, եփում, ջուրը հիվանդին խմեցնում կամ ինչ֊որ մածուցիկ նյութ շինում և փետուրով քսում վերքի վրա։

Հիվանդը, որ տաքության մեջ էր, վեր ելավ, նստեց անկողնու մեջ, նայեց գավաթին ու զզվանքով ասաց. — Անա, զահրումար է... Բայց խմեց, խմեց մինչև վերջին կաթիլը, հետո զզվանքից գլուխը թափահարեց, ընկավ կեղտոտ բարձի վրա։ Քիչ հետո՝ գունատվեց,քաթան դարձավ, աչքերը գլուխն ընկան,մարեք ու պես եղավ։ Իսկ հեքիմ պառավը պպզել էր հիվանդի սնարի մոտ, նվարթ նայում էր հիվանդի դեմքին, ասես այնտեղ կարդում էր գաղտնի մի թալիսման,իմաստը արևելքի հեքիմներին հայտնի։ Իսկ հարսր օջախի մոտ հաց թխելու պատրաստություն էր տեսնում։ Երևի այդպես էր հաց թխում և մարդը հնում,երբ առաջին անգամ կրակին.վարժվեց։ Եվ ոչ մի գործիք, ոչ թոնիր։

Մի փայտյա տաշտակի մեջ խմոր էր արել, որից նոր էր պոկում, ձեռքերի մեջ տափակեցնում և գցում մոխրի վրա կամ օջախի քարից փակցնում։ Ճիշտ այդպես

մեր գյուղերում ջրաղացպանն է բաղարջ թխում։ Հետո մոխրա֊