Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղմուկը հանդարտվում է, խարույկների կրակը թուլանում, մերթ էլի բռնկվում։ Շներն են հաչում. կլանչում է մեկն այս ձորից, մյուսը ոռնում է զիլ և երկյուղ է ազդում, անմեկնելի մի զարզանդ։ Կոլոլվում եմ յափունջուս մեջ ութիկն տաքիս:

Քիչ անց, սարի ետևից, արծաթ սինու պես, կոլոր լուսնյակի պռունկն է երևում, ասես մի անտես ձեռք սարի ետևից բարձրացնում է նրան։ 
Խաղաղ է յուրդերում։ Շներն էլ չեն հաչում։ Վրանի առաջ կովերը մուշ-մուշ որոճում են։ Ձորակից լսվում է բայաթու մի մեղմ ձայն, որ թրթռալով հանգում է օդի խաղաղ ոլորտում։