Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա մի նիհարավուն պատանի, շորան, երբեմնի գերդաստանի միակ ժառանգը, մի քիչ խելապակաս, խոսելիս' փսլին֊ քը շաղ է տալիս։ Խաբեք են, հայրական հողը մի քանի փութ կորեկով առել, Կորեկը կերել է, հիմա «ղաբալան» (պայմա¬ նագիրը) էլ է հետ տալիս, կերած կորեկն էլ։ Ահա «ղաբալան»։ «Մենք Խնձորեսկ գյուղացի Փարսադան Թոխսանց և այրի կին Ագյուլ Թոխսանց որպես որբի խնամատար հանգուցյալ Սհակ Թոխսանցի ծախեցինք նույն որբին պատկանյալ Կուրա- թին Գետ անվանյալ տեղի ջրովի հողից մի մասը քեգ համա¬ գյուղացի Արսեն Ջ՝անունցիդ վրա, որի սահմանները հետևյալն 10 են»։ Թվում է սահմանները, մանրամասն. «Շաբունցի հողա¬ մասի պատի տակին մեկ կապույտ քարից ուղիղ կտրի մինչև պատի տակի մեծ բուսովի լափոի ծառն» և այլն, և այլն։ Սահմանները թվևլուց հետո ավելացնում է* «Այս վերոհիշյալ հողամասն իր հիշած սահմաններով ծա¬ խեցինք քեզ Արսեն Ջանունցիդ վրա գումարով հարյուր հինգ մանեթ ոսկի փողով, որի գումարը ստացինք լիովին այս ծա- խած հողամասը որպես քո սեփականություն իրավունք ունիս տիրապետելու որդաց որդի ազգե ազգ եթե լինի և հակառակ 20 խոսողներ ազգականներից և այլ մարդկանցից ընդդեմ այն ղաբալուս մենք խնամատարներս լինենք պատասխանատու օրենքով սույն ծախած հողամասի ճանապարհը լինի որբերի Հողամասով»։ Հարյուր հինգ մանեթ ոսկի չի ստացել, այլ 3 փութ ցորեն, մի փ. բրինձ և տասնվեց փութ կորեկ։ Գրված է այդչափ, որ «եթե [ինի և հակառակ խոսողներ ազգականներից և այլ մարդկանցից բնդեմ այն ղաբալուս»— չկարենան ասել, թե աժան է ծախված։ Ղաբալի տակ ստորագրել են տասը վկա, իսկ գյուղխոր- 30 հուրդն ավելացրել է. «Ուղիղ իմանալով սույն ղաբալաս հաստատեցինք Խնձո- րեսկի Գործկոմի նախագահության կազմ» Հողհանձնաժողովը, սակայն, «ուղիղ չիմացավ սույն ղա¬ բալան» և լուծարքի ենթարկեց։ 371