Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նայում եմ ճամփի գլխին ցցված ժայռերին, որոնք մի թեթև ցնցումի են պատրաստ, որ պոկվեն, գլորվեն ներքև:

- Վախիլ մի՛, բան չի լինի, - ասում է էշավորը, ոտներով էշի փորի խփում:
- Ամեն տարի չի վեր ընկնում, էնպես, պատահում ա... Հերու մի քերծ պոկվեց, լավ էր եկավ մի մարագի դեմ առավ, թե չէ գյուղի կեսը կջարդեր, ոնց որ հնձանի խավող...
Ապերն իր ճանապարհն է շարունակում, ես՝ իմ: Իջնում եմ զառիվարով, աչքս վեր ցցված ժայռերին, որոնք կախվել են ճանապարհի վրա, կռացել:
Ամեն տարի հեղեղը փորում է հիմքը, մաշում, և ժայռերն ավելի են թեքվում:
Մի քիչ ներքը արդեն ընկուզենիներ են բուսած քարերի, ժայռերի արանքում:
Մագիլների պես խրել են արմատները փխրուն ավազահողի մեջ, քարերը տեղահան արել:
Ագռավներն են, որ ընկույզը կտցահարելիս կորցրել են, ընկույզը քարի տակ է ընկել, խոնավություն ծծելու ու ծլել:
Մի մարդ, փեշը լիքը քար, ժայռի գլղից քար է շպրտում ընկուզենուն, իսկ ագռավները կոնչոցով պտույտ են անումհարևան ծառերի շուրջ:
- Շատ խելոք ա ագռավը, - ասում է նա: - Ընկույզը կտուցին թռնում է բարձր, վերից գցում քարի վրա, ջարդում և ապա թռնում՝ ուտելու:
Քիչ հետո արդեն գյուղն է, խոտը, թաղված այգիների մեջ, տները գորշ խորանարդներ անկարգ, խառնիխուռն, ծուռ ու նեղլիկ, փողոցներում աղբ, ընկույզի կճեպներ, խաղողի չոփեր:
- Ընկեր, կարելի՞ ա նվիրել ձեր անունները.- դիմում է մի երիտասարդ, կարմրաթուշ, կարճլիկ: Բատրակ է, հարցմունք ունի: Իր և տիրոջ մեջ անհամաձայնություն կա: Աշունքացել է: Շուտով լիկկայան է բացվելու, իսկ իրեն առաջարկում են խոզերը տանել անտառի ձմեռանոցում պահել:
- Նա էնպես մի դիփ ա, մին անհայտ ա, որ եթե ձեռքե-