Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեմն բանում է եկեղեցու դուռը, ապրում հուսով, որ հազարափրկիչր ոտը կուղղի։ — Բայց հազարափրկիչը մի շահու օգուտ չի տալիս։ Թերթում եմ չափաբերականը, 80-ական թվերն են, մանրամասն գրած, «յաղագս ծնելոց և դավանության», «յաղագս ննջեցելոց և պատճառք մահվան», սյունակներ «յաղագս ննջե- ցելոց», որոնց դիմաց տեր Անդրիասը խնամքով գրել է «պատճառ մահվան»— կարմրուկ, ծաղիկ։ Հարյուրներով են մեռել տասնյակ տարիներ առաջ, երբ պրիստավ կար, քյոխվա ու տեր Անդրիասը, մեռել են ծաղկից, կարմրուկից, որպես աշնան ճանճեր, իսկ տեր Անդրիասը թաղել է օրական երեքին, չորսին, խմել սևենի գինին «ննջեցելոց հիշատակ» և չափաբերականում նշանակել «ի հանգըստարան առհասարակ գերեզմանատան է թաղյալ»։ Այդպես ապրել է տեր Անդրիասը, խմել «պատճառ մահվան» գրել' «փորացավոց», «փորձանքից», «մեծամահից», մինչև որ դաշնակների օրերն են եկել, սով ու տիֆ, և ալևոր տերտերը, որ էլ գինի չէր ճարում խմելու' պատճառ մահվան է գրել «դիփոց», «գնդակից», «խփված» և լուսանցքում ավելացրել «հակառակ օրինաց»։ Մի օր էլ ինքն է մեռել, և նույւն մատյանում ժամի տիրացուն գրել է. «Տեր Անդրիաս հանգյավ ի տեր»։

  • * *

Երեկոյան ներկայացում կա։ Գզիրը' կենդանի աֆրշա, կտուրներից կանչում է զիլ «թատրոն կա, այ ժողովուրդ»։ Քիչ հետո մեկ֊մեկ հավաքվում են, ամենից շուտ երեխաներն են գալիս և դռան արանքից ներս նայում, թե ինչպես են բեմը սարքում։ — Ամեն բսւնր լավ ա, մենակ ծմակն (անտառը) ա պինդ։ էդ էլ որ մի կանոնի գա, էլ ուրիշ պահանջմունք չունենք,— ասում է գյուղխորհրդի նախագահը: Գյուղի դիմաց անտառներ կան, արոտատեղ չունեն, տա¬ վարն անտառի ձմեռանոցներում են պահում։ Գյուղում մի ուրիշ «թյուրիմացություն» է եղել, որի առ¬ թիվ նախագահն արձանագրություն է կազմել։