Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Առաքեի Թյունանյանը գնալով իր այգին ջրելու և նույնպես առաջարկված է եղել, որ Շողեր Հայրապետյանը ջուր տանի Թյունանյանի այգովը և Առաքելն արգելք է հանդիսանում Շողերին ջուր կապելու իր այգովը և կանչելով թե՝ ինչո՞ւ ես ջուրդ ,կապել իմ այգովը և Շողերը վերադառնում է գյուղ և ասում է, որ Առաքելն իր այգուց,կանչել է, ինձ՝ Շողերին տարել, որ ուժով բռնաբարի, այդ գեպքումր եղել են շրջակայքում երեք հոգի 15 քայլի վրա և ոչինչ չեն ցույց տալիս Շողերի մասին...»

— Գնանք, տեսնենք մեր տղերքն ինչ դերեր են կատարում, ո՞նց են թատրոն տալիս,— առաջարկում է մեկը։ 
Թատրոնի շենքը գյուղխորհրդի կողքին է, մի հին կամարակապ աենյակ, նեղ և երկար, փոքրիկ պատուհանով։ Սենյակի վերի մասը հարմարեցրել են բեմի համար, բեմի պատերը ցախերով է գործած, ցեխով պատած։ 
Անկյունում պատի մեջ մի փոքր անցք կա, որի ետևից հուշարարն է հուշում։ 
Դերակատարները գյուղխորհրդի անդամներն են, կոմսոմոլներ, գյուղացիք։ Հինգ պիես գիտեն, շատ անգամ են ներկայացրել, ամեն մարդ իր դերն անգիր գիտե։ 
— Ընկերներ, հլա մի քիչ նստեցեք, մինչև բեմը սարքենք... 
Նստոտում են տախտակների վրա՝ առաջին կարգերում տղամարդիկ, հետո կանայք, իսկ դռան մոտ երեխաները. գըզիրն է կարգը պահպանում։ 
Բեմի առաջ դհոլ են խփում, թառ ածում, պար գալիս, իսկ բեմի վրա վռազ աշխատանք են տանում, դռներից վարագույրներ կախում, շորերը փոխում։ Գաջով ներկած ցեխապատի վրա կարմիր ներկով մեկը նկարել է ծառեր, երկու Մասիսն, ուրիշ նախշեր։ 
Վարագույրը բացվում է, դհոլն էլ չեն խփում։ Բեմից մեկը խոսում է նորակոչիկների մասին, որոնք Վաղը ճանապարհվում են բանակ։ 
— Մենք էս թատրոնն ի պատիվ նրանց ենք տալիս... Խոսքը վերջացնելուց հետո հեռանում է, որպեսզի բեմի