Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աչքը հենց քյասիբի հավին է տեսնում, անխիղճ... Եվ կուշտ հայհոյեց, դինջացավ։

-Բա մի ուրիշ չլինի երեք օրով նրան գոմում նստեցնես... 
Ներս է մտնում մի ուրիշ գյուղացիք սպիտակամազ, երբեմնի «ախսախկալ».
Ընկեր, ախր մի գանգատ ունեմ...
Զո՜ւր ա, զուր գանգատդ,— ասում է նրան գյուղխորհրդի

նախագահը։

-Հա, հենց դու մի գլուխ զուր ասի. տեսնենք ընկերն ինչ ա խորհուրդ տեսնում... 

Հին վեճ է. մինչև այժմ տասն անգամ գանգատ տված կըլինի հողբաժին, խորհրդին։ Մերժել են, բայց այդ մտքի հետ չի հաշտվում։

-Ոնց թե, բա ես հալալ դատած փող եմ տվել ժամանակին։ 
Հողի վեճ է. տասնյակ տարիներ առաջ հող է գնել հարեվանից, նոր հողաբաժանման ժամանակ հաշվի չեն առել պայմանագիրը՝ հին, խունացած, պատոոտած։ 
«Միամտության թուղթ հորինեցավ 1898 ամին...», այսպես է սկսվում պայմանագիրը. «ութ մանեթ թղթադրամով» մի դեյատին հող է դնե՝, պայման կապել, հիմա հողաբաժանման ժամանակ հաշվի են առնում։ 
— Զուր ա գանգատդ, ապեր, քեզ նոր հող կըտան,— ասում եմ. իսկ նա աչքերը չռած նայում է ինձ, շրթունքները շարժում: Հենվել է փայտին, դողում է ձեռքը, դողում է ձեռքին պահած «թուղթը միամտության»։ 
Բացատրում եք, թե ինչու է գանգատը զուր։ Լսեց, կանգնեց մի քիչ, հեռացավ անխոս՛։ Իմ խոսքս էլ էր իզուր նրա համար: 
 — Եկող տարի էլի էս թուղթը պիտի նշանց տա... Ռամիկ ժողխորհուրդ ա։ Բայց ջահել դասակարգը շրջված ա...
Նոր սերունդը սովորելու ծարավ է, ժողովներին միշտ գալիս է, ավելի աչքաբաց է, նորին հարմարվող։ 

— Քեզ օրինակ ասեմ այ հենց մեր Մաթին, գզիրը։ Մաթին զորակոչի է ենթարկվել, ազատել են. Մաթին բո-