Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերել, քարերը պայթեցրել, տեղը հարթել։ Անտառում հարյուր գերան ունեն, կլպած, տաշած։ Դպրոցի տեղը մի քիչ հեռու է գյուղից։

— Ոչինչ ժամանակով իլիստրիկի ճրագ էլ կը բերենք, նապարհին ֆանարներ կը կախենք, լույս կը լինի...

Տուն ենք դառնում։ Մթնում է, դրսում՝ դուման է սարերում, խոնավություն է կաթում սարերից, ցուրտ է, փողոցներում՝ ցեխ։ 
Շարվում ենք շուրջը թեժ թոնրի։ Կրակը ճարճատյունով լափում է գերանները չոր, հրի լեզուները թռնում են վեր, կայծերը մի պահ սենյակի կիսամութն են լուսավորում, որպես «իլիստրիկի» ճրագներ...