Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեր կալել քերծերի վրայով ժամերով գնալ, ցաքուտի միջով Որոտանի դժար անցը կտրել։

Երբ հարս ու աղջիկ կժերն ուտին իրիկվա ջրի համար աղբյուրի առաջ հերթի էին կանգնել, հոգնած բեզարած գյուղ մտանք։ 
Լծենի դպրոցը մի սենյակ ունի, մի խմբակ։ Եթե գյուղում ժողով է լինում (իսկ Լծենում ժողով քիչ է լինում), դրպ- րոցի սենյակում են հավաքվում։
Երեկոյան ժռղովը հողերի հավասարման համար է։ Գուցե ոչ մի գյուղում հողն այնքան թանկ չէ գյուղացու համար, որքան Լծենում։ Կես օրավար վարելահողի վրա տասնյակ տարիներ մի գերդաստան քրտինք է թափել, քարը լոկել ծառն արմատով հանել, ամեն դարնան արտի եզերքին բըսնող թփերը կտրատել, կոխ կպել մաճի հետ, մինչև ցել անի։ 
— Էս հողերում երախտիք շատ է թափել մեր գյուղը։ Հիմա շատացել ենք, հողը չի հերիքում,— ասում է մի ալեվոր, և չնայած, որ նախագահը նկատում է, թե հերթով խոսի, նա էլի շարունակում է. 
— Իմ միտս է, որ մեր գյուղում թավչի (տուրք) անելիս տասնչորս տուն կար, Հիմա վաթսունը անց ա։
Մփ ուրիշն է խոսում.
— Մենք գեղով մի արմատ ենք, մի ցեղ ենք։ Հաստատ մնա սովետական իշխանը, սապոնը կա, շաքարը ճարվում ա, դե հիմա էլ պետք ա հողերը բաժին անենք, շատացել ենք։ 
Թեպետ բարքը նահապետական է, և ծերերը աշխատում են գյուղը հաշտ ու միաբան ներկայացնել, բայց հողերի մասին խոսելիս շահերն աններդաշնակ են, հակառակությունը՝ շատ։ Հողաբաժանում դեռ չի եղել. նա, ով փափուկ բարահիր ունի, խոտատեղ և ջրովի, նա լուռ է, եղած դրության հետ հաշտ։ Նա, ով մեռել թաղելու տեղ էլ չունի, ում բաժինը մի փութ կորեկի տեղ է, այնքան է պինդ կպած հողահավասարման, որքան փշոտ թուփը՝ Լծենի հողին։
Գիշերը կես է դառնում, ժողովը դեռ վերջ չունի։ Գյու