Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
  • * *
Արևը թեքվում է, իրիկունը հով է բերում, հովի հետ

մի սառնություն է իջնում աղանձված դաշտերի վրա։

Վրանների առաջ իրիկվա կրակներն են վառվում։ Ասես

եկվորներ չեն, այլ սար բարձրացած գյուղացիք։ Եթե իրիկվա հետ հանդից նախիրը գար, բառաչեին կովերը, կուրծքը լի լիզեին հորթերին, եթե նախիրի հետ աղմուկ գար արոտներից հեռավոր, շները հաչեին իրիկվա դեմ, կթվար այնպես,թե վրանների տակ ապրողները նորեկնոր չեն՝ տարա գրությունից բեզարած, այլ սարվորներ։

Վար ու ցանքսից վերադառնում են գյուղացիք, տրակտորներն աղմկում են մոտակա հողերում, կիսատ մնացած

տեղերում։ Տրակտորներն, ասես, հսկա թռչուններ են, պողպատ թևերով, իջել են եղեգնուտի մեջ, կռնչում են քնելուց առաջ և պառկում փափուկ բներում։ Հ

Հովին նստել են կրակի մոտ, հանդից են խոսում, վար

ու ցանքսից։ Թուրքեր կան, հարևան գյուղերից են, օգնում են նրանց, վար ու ցանքսին մասնակցում։

Նրանք տեղացի են, գիտեն, թե բամբակը ե՝րբ պիտի ցանել, գարին քանի՝ անգամ պիտի ջրել, ո՝ր հողում ցորենը լավ

բերք կտա։ Հովին նստել են կրակի շուրջ, զրույց են անում։

— Հեյդար, դու ինձի ան ըսե, դարին սեյրակ ցանե՞նք

նե, թե ղալին,— հարցնում է մեկը և իսկույն ավելացնում.

— Մեր տեղն ըլլայինք, ես գիտցածս կընեի, համա աս

հողերուն վալադ (ծանոթ) չեմ։

Հեյդարր պատմում է, թե ինչո՞ւ պիտի խիտ ցանել, թե

Արմաշի հողերում ինչո՝ւ է խիտ ցանածը բերք տալիս։ Պատմում է, կարծես թե մի էպոսից անգիր կտորներ է ասում դարերի փորձով ստուգված կանոններ գարու, բամբակի մշակության մասին։

— Ծըգարա մը վառե, Հեյդա՝ր,— ասում է մեկը և ծխախոտի քիսեն մեկնում նրան։
Հեյդարը ծխում է, գովում ծխախոտի համն ու հոտը։

Հարցնում է, թե ո՞ր երկրում են մշակում։ — Աս թութունի սերմը հետս բերած եմ,— ասում Հ ծը֊ դարա տվողը,— պիտի ցան եմ ես...