Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հեյդարը հարցնում է, թե Արմաշի հողերում կբուսնի՞ այդ ծխախոտը։

— Հելբեթ (իհարկե) կբուսնի... մինակ թե լեզուն գիտենալու է,— ասում է և Հեյդարին բացատրում, թե ի՝նչպես են ծխախոտ մշակում։ 
 Խոսք է ընկնում մոծակի մասին։ Պատմում է, որ իրենց ապրած տեղերը 
— Ասկից շատ շոգ էր, մենք շոգին կդիմանանք։ 
— Ճանրմ, մժեղը հարուստին կուտե, ան արյուն շատ ունի, մենք աղքատ ենք,— ասում է մեկը, կրակի մեջ նետում փայտի կտորներ։ 
— Մենք մժեղին կուտենք,— հարում է մեկը, ծիծաղելով։ Ծիծաղում են և մյուսները։ Զրույցը ուրիշ նյութի շուրջ է դառնում։ 
Մեկը, որ երկրներ Է տեսել, բազմատեսակ ժողովուրդներ, սովի ու նեղության օրեր քաշել, հերթի կանգնել ամերիկյան օֆիսի առաջ՝ հացի փշրանք ստանալու, «Ազգային մարմնի» դռները մաշել,— պատմում է իր գլխով անցած նեղ օրերի մի պատմություն, թե ինչպես հեռու մի երկրում առավոտից մինչև իրիկուն շալակով քար էր կրում, քարը ջարդում, խիճ անում, ինչպես քարն ընկավ ոտքին, ուշաթափ ընկավ քարհանքում։
— Եսիրի նման էինք, Հեյդար,— ասում է և շարունակում պատմությունը։ 
Լուսինն արծաթ սինու պես ելավ ամպերի հետևից, լուսնի տակ Արարատը զույգ, գագաթը ձյունոտ։ Ասես լուսինն ու գագաթը ձյունոտ նույն մարմարից էին շինած։
Հեյդարը նայում էր կրակին, վերհիշում նման մի պատմություն։ 
Արմաշի մոտ, բլուրների վրա, Վեդիի խաների գերեզմաններն են, ամեն մինը քարապատ մի բուրգ։ Այդ այն օրերին էր, երբ բուրգերի տակ թաղված խաները դեռ ողջ էին, Լեյ դարի մեջքը ճկուն էր, ջահել, խանի ձեռքին եզան ճիլերից մի լախտ...