Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կում ես աչքերդ, թվում է, թե հեռանում ես այդ աշխարհից, իջնում ինչ֊որ անդունդներ, որոնք գուցե գետնի տակ են տանում, մթնած ձորեր, ուր սև արջերն իրենց համար որջեր ունեն քարերի տակ, ծառի փչակներում։ Մի ցանակություն է ծնում ներսդ՝ կանչել բարձր, ինչքան թոքերդ ուժ ունեն, գուցե ծառերի հետևից մեկը կանչիդ արձագանք տա։ Եվ ինչ տարօրինակ է թվում ժամացույցը Սյուսանի անտառներում, այնքան թույլ են նրա զարկերակը։ Ժամանակն այստեղ ուրիշ ընթացք ունի, որի նվազ միավորը դարն է։ Մոռացվել էր համարքն անցած շղթաների, երբ մի բլրակի լանջին, անտառի մեջ կարծես հանկարծ ցցվեց խանգարված մի եկեղեցի: Ոչ մի գիր, ոչ մի քանդակ։ Բեմի մեջտեղ հաստաբուն կաղնի էր բուսել, ճյուղերը տարածել պատերի վրա, ճյուղերը խորանի նեղլիկ պատուհանից դուրս հանել։ Ավերակը կարծես մի պատյան լիներ, հագցրած կաղնու ճյուղերին, պատած բնի չորս կողմը։ Ովքեր են ապրել դարեր առաջ այս ձորերում, գուցե գյուղ է եղել կամ մենաստան։ Ծիծաղել են, աշխատել, լաց եղել, ծնվել ու մեռել։ Հասել է մի օր, երբ էլ չեն ծխացել օջախները, անտառը կլանել է ամեն ինչ, տները դարձել են խղճուկ քարակույտեր, թոնրի փոսերում գայլեր են պառկել, խաղացել ձագերի հետ։ Մնացել են քարակույտեր, եկեղեցու պատերը, մի խղճուկ խաչ և անտառ, անվերջ անտառ։ Վայրէջքով իջնելիս ներքի անտառից հաչոցի ձայն եկավ։ Դժվար էր որոշել, շուն է հաչում, թե աղվես։ Եվ ինչքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ մի քիչ հետո վայրի տանձիներ տեսանք, շուրջը ցանկապատ, ձորակում աղբյուր՝ առաջը նովդան, աղբյուրի մոտ ցորենի մի քանի հասկ, եզան, կո՛վի թրիք: Այստեղ կամ մոտիկ, շատ մոտիկ մարդիկ են ապրում, կենդանի մարդիկ։ Ձիերն էլ ասես զգացին այդ և ասպանդակների զրնգոցով արագաքայլ իջան ձորը։ Մի բարձունք էլ, և հանկարծ ծառերի հետևից երևացին տներ, մարագներ։ Զգայինք Քսենոֆոնի ուրախությունը, երբ նա ծովը տեսավ։