Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
  • • *

Ներքևից մեզ տեսան և քարացած մնացին։ Ոմանք կալ էին կասում, մեկը ցանկապատն էր նորոգում, մի կին կտու¬ րի Վրա վայրի տանձ էր փռում' չորացնելու։ Կալում եզներն էլ կանգ առան, որովհետև քշողի ճիպոտը ձեռին մնաց։ Ցան¬ կապատ նորոգողը մի պահ, փուշի կապը գրկին, նայեց մեզ և չիմացավ ո ւր դնի. .կտուրի վրա կինը լոքած էլ մնաց, տանձի կիտուկն առաջին։ Առաջին տան ստվերում կանգ առանք։ Հավաքվեցին' կա- 1ից, կտուրից, բակերից։ Նրանք էլ էին զարմացել, ասես իրենց 10 օրում դրսի մարդու երես չէին տեսել։ Աչքի'* ընկավ, թե ինչ¬ պես մի քանիսը շատ ուշադիր նայեցին մեր ձիերի սարք ու կարգին։ Շաթրիզ գյուղն ունի երեսուն ծուխ։ Թուրքեր են. հիսուն տարուց ավել է, որ բնակություն են հաստատել այգ ձորում։ Գյուղը նայում է Զանգիլանի դայրային։ Ոչինչ չունեն, ոչ խորհուրդ, ոչ դպրոց, ւոչ կոոպերատիվ։ Ոչ մի գրապետ չկա։ Ւր օրում Շաթրիղը բժշկի երես չի տեսել: Ւզուր էինք քարտեզի վրա փորձում թեկուզ մոտավոր որո- շել գյուղի տեղը։ Գյուղացիք զարմացած նայում էին քար- 20 տեղին և երբ նրանք իմացան, որ գյուղի անունը չկա քարտե¬ զում, հուզվեցին։ Մեկը հարց տվեց, թե ի՞նչ իրավունքով են հավաքում տուրք, եթե իրենց գյուղը չի նշված քարտեզի վրա։ Եվ հա¬ մարյա բոլորը միասին խնդրեցին նշանակել քարտեզի վրա Շաթրիզ գյուղը։ Երբ խոսքն ընկավ հողերի մասին, հասկա¬ նալի դարձավ նրանց պահանջը։ Շ աթրիզն առաջներում օգտվել 'է Հիվանշիրի բեկերի հողից։ Այգ բեկերը հիմա էլ մնում են և շարունակում ևն տի- րել իրենց հողերին։ Շաթրիզը հող չունի, օգտվում է առապար 30 տեղերից։ Ոեկերը ջրարբի հողերն ուրիշներին են արենգով տալիս, հազար ու մի խորամանկ միջոցների են գիմում, հո¬ ղերն իրենց ձեռքում պահելու։ Շաթրիգն ամենածանր պայմանով էլ խնդրում է բեկերից հող կապ ալով մ շակելու, բայց մերժում են, վախենալով, որ կա պալի վարձը չեն տա։ Դիմել են դայրային, ոչ մի պա- 398