Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խան։ ընկուզենու տերևները ձեռքին։ Նոր Վերեչք, նոր ձորեր և անվերջ անտառ։։ Այժմ հեռու եմ Շաթրիզից։ Գուցե Շաֆի բեյի ձին նորից է գարի ուտում Շաթրիզում , իսկ վերմակի տակ մի երեխ կրծում է կորեկ հաց և միտք անում, որ աշխարհը Շաթրիզի սարից դենը չի անցնում և այդ աշխարհում ամենից լավը հայրենական արջաբունն է և կորեկ հացը։ Եվ երբ հիշում եմ հեռու ձորերում ընկած Շաթրիզը, Սյուսանի անտառները, ինձ այնպես է թվում, թե դեղին մազերով մի մանուկ մոլորվել է անտառի թավուտում, ընկնում է, վեր կենում, բարակ մատներով բռնում,փշերից, նորից քայլում։ Սև մի արջ, Սյուսանի բրդոտ մի արջ, ընկած կաղնու փչակից դուրս է եկել և փափուկ թաթերի վրա հետևում է մանկան, պատրաստվում թաթով բամփելու նրան։ Դրանից է, որ ուզում ես բարձր, շատ բարձր կանչել օգ¬ նություն։