Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չբերք կանանց արգանդում պտուղ է ծնում։ Գալիս են, ոտաբոբիկ բարձրանում սպիտակ ժայռի կատարը, չոքե-չոք մտնում քարանձավի մեջ, կանգնում, որ ջուր կաթի մազերին, կրծքին,ձեռներին։ Եվ հետո չորեքթաթ դուրս են գալիս։ — Վախենալու տեղ է.ես մի անգամ գնացել եմ։ Էն տարին... Թփի տակից աղվեսի ճուտը դուրս թռավ, փախավ սարն ի վեր։ Անտառապահի խոսքը բերանում մնաց։ Ետևից հո՜ յ տվավ, մտրակեց ձիուն, բայց ձին քայլերն էլ չարագացրեց, հայտնելով, որ եթե տիրոջ տարիքը ներում է աղվեսի ետևից վազել, այդ նա պիտի անի սեփական ոտքերով։ Ծերունին մի անգամ էլ մտրակեց, հայհոյեց ձիուն։ Ձին հայհոյանքն էլ կուլ տվավ։

Մենք տեսանք, թե ինչպես աղվեսը պահվեց քարերի արանքում։ Երբ կածանը հասավ գագաթին, ձիերի ոտնաձայնից աղվեսը թաքստոցից դուրս եկավ, մի վայրկյան նայեց մեզ, պոչը հավաքեց ու նորից փախավ, այս անգամ դեպի սարահարթը, սրի վրա երևում էին դեռ չհնձած արտեր։
Հսկա մի անգղ, արծվի չափ, սպիտակ ժայռերի գլխին

20 թևերին արավ, նախ բարձրացավ վեր, ապա թևերն իրար հա֊ վաք ած' քարի պես ընկավ արտերի մ եջ։ Անգղը տեսավ աղվե֊ սի ճուտին։ Պայքար սկսվեց, մահվան և կյսձնքի կռիվ։ Մերթ անգղն էր վայր ընկնում, աղվեսը փրցնում էր մի փետուր նրա թևից> մերթ աղվեսն էր պառկում մեջքի վրա, թաթերով պաշտպան֊ վում անգղի մագիընեիից ու կեռ կտուցից։ Հանկարծ անգղը թևին արավ, թռավ վեր, աղվեսի ճոլէոր ճանկերի մեջ։ Օդում կռիվը շարունակվեց միայն մի քանի վայրկյան, որովհետև անգղը բաց թողեց աղվեսին, պտույտ֊ 30 ներ արեց և նստեց Կատարի խաշի գլխին։ Աղվեսն ընկավ արտի մեջ։ Մի րոպե հետո վեր կացավ, սկսեց վազել։ Տարօրինակ էր վազում, գլուխը մի կողմի վրա թեքած' մերթ առաջ էր գնում, թեկնում, մերթ կողքի ծովում, վազում, ասես չէր տեսնում ոչ քար, ոչ թուփ։ Անտառապահը հասավ աղվեսին, բռնեց։ Մեզ թվաց, թե աղվեսը վազեց նրա կողմը։ 410