Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղվեսի աչքերից արյուն էր կաթում։ Անգղը կտցահարել էր աչքերը, հանել Դրանից էր, որ աղվեսը տարօրինակ էր վազում։ Ոչինչ չէր տեսնում։

Ծերունին բաց թողեց աղվեսին։ Գլորվելով, գլուխը շարժելով կույր աղվեսը կորավ անտառում։ 
— Անիրավը միշտ աչքերն է ուտում,— ասաց անտառապահը անգղի մասին։ 
Շարունակեցինք ճանապարհը։ Իրիկնապահ էր, գնալիք տեղը հեռու։ Ձիերն էլ էին բեզարել։ Կատարի խաշի ժայռերը հեռվում ավելի պարզ էին երևում, ասես սարի գլխին ամպ էր  նստել։ 
Ձորում մթնեց, բայց աստղալույսի տակ կարելի էր որոշել արահետը, քար ու խութ։ Մի ստվեր մեզնից մի քիչ հեռու բարձրանում էր ձորն ի վեր։ 
Երբ հավասարվեցինք, մթնում հազիվ կարելի եղավ տեսնել մարգու պառավ դեմքը։ Այնքան դանդաղ էր քայլում և արագ հևում, ասես շունչը պիտի տար։ 
— Ի՞նչ մարդ ես, ապեր, ո՞ւր ես գնում,— հարցրի։ Կանգնեց, շունչ առավ, հետո պատասխանեց. 
— Շինական եմ, հրեն է՜ մեր շենը,— և մահակը մեկնեց հեռուն։ Եթե ցերեկ էլ լիներ, դժվար թե հեռվում երևար նրա գյուղը։ — Բա ո՞ւր էս կես գիշերին, մենակ... 
— Տաշքենդ եմ գնալու, տղիս մոտ։ Հրես լուսնյակ կլինի...— դանդաղ պատասխանեց նա, շարունակելով ճանա¬ պարհը։ Մինչև Տաշքենդ այդ շնչով, այդքան թույլ ոտքերով։ Դեռ քանի ժամ պիտի քայլեր մինչև հասներ մոտակա գյուղը։ Այն հարցին, թե ո՞վ է որդին, ծերունին անորոշ պատասխան տվավ։ 30 — Մեծավոր ա... Երկիրիս գործերը նրա ձեռքովն ա անց կենում ։ — Ինչի՞ ես գնում: — Այ որդի, բա իմ հալը տեսնում չե՞ս, մի ոտս գերեզ¬ մանումն ա։ Էսօր-Էգուց որ մեռնեմ, բա իմ մյուլքիս, կալ ու 411