Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բակունցի երկերի այս հրատարակության Բնազդային տարբերակներ բաժնի վերաբերյալ մանրամասն բացատրություններ տրված են աոաջին հատորում (էջ 557— 560)։ Այժմ փոքր լրացում ենք անում՝ մասնավորապես այս հատորի տարբերակների կապակցությամբ և շատ սեղմ ամփոփում նախորդ հատորի բացատրությունները։


 Բաժնումս ներկայացված են Բակունցի մի քանի երկերի հեղինակային նախնական և հետագա խմբագրումների տարբերությունները։ Այս հատորում նախորդի համեմատ քիչ են այն երկերը, որոնք այդպիսի տարբերակներ ունեն, և նրանց միջև եղած տարբերությունների քանակն էլ համեմատաբար փոքր է։ Կա նաև մի այլ աոանձնահատկություն. այս հատորում եղած բնագրային վեգ տարբերակներից չորսը արդյունք են այն բանի, որ Բակունցը այդ ստեղծագործությունները զետեղել է իր կազմած «Կարմիր արև» դասագրքի մեջ (Ուսման հինգերորդ տարի, Երևան 1930)՝ փոփոխումներով։ Դրանք են՝ «Տրախտորի մաշին», «Թանգին», «Մեր գյուղերում» (Ա), «Օձի բերանից»։ Սովորաբար բնագրային տարբերակներ առաջանում են այն պատճառով, որ հեղինակը արդեն հրապարակած երկը (կամ չհրապարակած ձեռագիրը) բարելավում է, մշակում։ Այդպիսի գրական ու լեզվաոճական աշխատանքի արդյունք են աոաջին հատորում ներկայացված բնագրային տարբերակները:Ներկա հատորում այդ բնույթի են «Արտելիա» և «Ծատուն տղան» երկերի տարբերակները. ընդ որում, նախնական բնագրի մեջ հեղինակի կատարած փոփոխումները շատ քիչ են,տարբերությունները՝ ծավալով գրեթե աննշան: Մյուս չորս երկերում դասագրքի մեջ զետեղելու համար կատարված փոփոխությունները ճիշտ չի լինի գեղարվեստական մշակում համարել։ Թեև այդ կարգի բարելավումների տարրեր էլ առկա են, բայց փոփոխությունների հիմնական մեկնակետը մանկավարժական մոտեցումն է եղե[, օրինակ. «Օձի բերանից» ակնարկը շատ ծավալուն է, և 5֊րդ դասարանի դասագրքում ճիշտ չէր լինի նույնությամբ զետեղել։ Ուստի հեղինակը զգալիորեն կրճատել է, բայց ոչ թե գեղարվեստական, այլ մանկավարժական նկատառումով։ Այդպիսի կրճատումներ կան նաև «Մեր զլուղերում» (Ա) ակնարկի դասագրքային տարբերակում։ Կամ՝ նույն «Օձի բերանից»֊ը զետեղելով դասագրքի մեջ, հեղինակը թավադ բառը հանել է, թեև առաջին հրապարակման մեջ այն բազմիցս է օգտագործված: Պարզ է, այդ ևս արված է մանկավարժական նկատառումով. գրողը ճիշտ չի համարել դասագրքում այդ օտար բառը գործածել (թեկուզ հերոսների խոսքում)։ Իսկ դրա գործածությունը պահպանելու դեպքում պետք էր բացատրություն տալ, թե ինչ է առհասարակ թավադը, ինչո՞ւ են վանքապատկան հողերի կառավարիչներն ևս գյուղացիները թավադ անվանել և այլն։ Մինչդեռ այդպիսի բացատրություն տալու նպատակահարմարություն դասագրքում չի եղել։ Նման նկատառումով հերոսի խոսքում։