Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թանգին փոշման տուն վերադարձավ։

Պառկեց, քունը չտարավ։ Միտք էր անում, միտն էր բերում պարարտ հողերը, հոր պատվիրանը՝

— Աչքդ բաղին պահիր,— ոսկիները, որ տվեց հայրը մեռնելուց առաջ, բորբոսնած մուրհակները և երկաթե օղերով պսպղուն շղթան, որ բաժանեց սևահողը, այգին։

Թանգու աչքերն ընկան պատից կախած խալուն, որ տարիների ընթացքում խունացել էր արդեն, հնացել։