Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Շատերը խոտի անունն էլ չգիտեին, հենց այդպես էլ ասում էին' Գալուստի օյինը։ Առաջին շաբաթը, երբ խոտը չէր ծլել, ցելը դեռ սևին էր տալիս, ծաղրում էին, ծիծաղում։ — Այ թե հացդ կերար, հա , Գալուստ.** Կամ դնում էին գյուղ, Գալուստին փողոցում տեսնելիս ասում * — Ե՞րբ ես հարելու, Գալուստ, խոտդ պառկել ա, փչա¬ նում ա։ Ռուստամ ա՚պերը հո մատի փաթաթան էր շինել* 10 — Էս հասակի մարդ եմ, տե՜սել չեմ, հիմի նոր խոտ են ասում։ Մեր հողն ընդունիլ չի', զո՜ւր ա, Գալուստ։ Գալուստը լռում էր, պռոշները հուպ տալիս, բայց մըտ- քում մի խոսք կար. — Սպասի', Ռուստա'մ ապեր…

9 Հունիսն էր* վիկը բոյ էր քաշել, աճել փարթամ, տերև¬ ները մուգ-կանաչ, ցողունը բարակ, փափուկ։ Կանաչի մեջ կարմրավուն ծաղիկներ կային, ասես մեկը գունավոր քարեր էր շաղ տվել կանաչի վրա։ Վիկը ծաղկել էր։ 20 Սանդ աղբյուրի գլուխն ուխտատեղ էր դարձել։ Գյուղում շատ անդամ էին խոսում Գալուստի օյինից։ Սայց կամաց-կա- մաց մոռացվում էր օյինը, քանի բոյ էր քաշում խոտը։ Առանց ջրելու բուսած վիկը խոստանում էր առատ բերք, և բերքի հետ բերնե բերան անցնում էր Գալուստի վիկի պատ¬ մությունը։ Գնում էին, պոկում, նայում ծաղիկներին։ Վիկը չսանրած մազի պես մճճվել էր, իրար խառնվեր Մի բուռ որ քաղում էին, ձգվում էին ցողունները, ասես՝ ծալվեծալ էր պառկած։ 30 — Գալուստ, սեյրակ սերմած լինեիր, լավ կլիներ,— ասում էին նրանք, որ մայիսին կասկածում, ծիծաղում էին։ — Լեզուն դեռ չեմ իմանում, եկող տարի սեյրակ կա¬ նեմ,— ասում էր Գալուստը։ Ռուստամ ապերն էլի չէր հավատում ։ Գալիս էին ու 87