Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ, կամ, եթե ցանկանում ես, ինձ մոտ մնա և մինչ մահ փառավոր ապրի՜ր։

- Չէ՛, չեմ ուզում,- ասում է մարդը և հեռանում։

Վերջապես նա պատահում է գայլին:

-Գայլ աղբեր, Աստված ասաց, որ եթե դու մի հիմար մարդու միս ուտես, կկշտանաս։- Եվ մարդը պատմեց իր գլխի անցածը՝ թագավորության, փառքի և ոսկու մասին։

Գայլը մտածում է.

-Այս մարդը ոչինչ չունի այլևս և բավականին ծեր է։ Նրան առաջարկել են թագավորություն, փառք ու ոսկի, չի վերցրել, սրանից էլ հիմար մա՜րդ։

Մինչ այդ մարդը մի քիչ հեռացել էր։

-Էյ, մարդ աղբեր,-կանչում է գայլը և մոտենում,-ոտքիդ թելը բացվել է։

Մարդը կռանում է, որ կապի ոտքի թելը։ Իսկ գայլը, հարմար համարելով և ցատկելով մարդու մեջքի վրա, հոշոտում է հիմար մարդուն։