Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Մեր հին հայրենիքին մեջ ավան մը շինե ու թող ապրին փղշտացիք ու եթովպացիք․․․

Բալիքյանի ժպիտը բարեհաջող հանգամանք համարերով, Հովնաթան Մարչն աթոռն ավելի է մոտեցրել նրան, սկսել է պատմել այդ տիպի բարեգործության առավել կողմերի մասին։ Ծոցից հանելով քառածալ թղթի մի կտոր, Մարչն սկսել է կարդալ, թե այդ նոր ավանը կամ քաղաքը, այդ ապագա Նոր Եթովպիան քանի՛ տուն պիտի ունենա, ամեն մի տուն պետքարան մը վեց մետր խորությամբ, եկեղեցի մը, ուր պիտի հավաքվեն 10 բնակիչները կիրակի օրերը իրենց ընտանիքներով, լսելու հոգևոր հորդորներ և այլն։

Հովնաթան Մարչը հայտնել է, որ Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի որոշումն է այդ, և որ իրեն է հանձնարարված դիմելու մեծանուն հայրենակցի հայրենաբաղձ սրտին:

Եվ սիգարի ծուխի մեջ, երբ Բալիքյանի աչքին երազի պես երևացել է մանկությունը, հոր տան կտուրին՝ աղավնատուն, ցորենի կարմիր արտերը և նման բարեմասնություններ, որոնք երանության ժպիտ են հարուցել նրա շաղ և մաքուր սափրած երեսին, ժպիտն արտացոլել փափուկ մատներին հագցրած 20 մատանիների ադամանդների մեջ, Հովնաթան Մարչը աթոռը համարյա Բալիքյանի բազմոցին միացնելով, շարունակել է այնպիսի մանրամասնություններ ասել, ինչպես օրինակ՝ վարժապետին ընտրությունը:

Այս և այս կարգի խոսակցությունից հետո ի՞նչ է իջնում Բալքյանի սրտին, ամենևին հայտնի չէ, որովհետև այդ սիրտը կակղում է, որպես արևի տակ ընկած մեղրամոմ, նա իր համաձայնությունն է տալիս և առաջարկում Հովնաթան Մարչին ճանապարհվել հին հայրենիքը, այնտեղ որոշել Նոր Եթովպիո տեղը, այդ երկրում եղած փղշտացիներին ու եթովպացիներին 30 հավաքելու, նոր քաղաքում տեղավորելու։

Այստեղ հարկավոր է հիշատակել մի չնչին դեպք։ Նոր Եթովպիո մասին խոսելիս՝ Հովնաթան Մարչը հայտնում է, որ Փ․Բ.Մ․ (Փղշտացոց Բարեսիրաց Մարմին) նիստում առաջարկ անողը եղել է այրիացյալ տիկին Մարինե Քրաջյանը։ Այս հանգամանքը կարևոր է հիշատակել, քանի որ մինչ այդ Բալիքյանը բազմոցի վրա պառկած էր լսում Մարչին, իսկ այս խոսքերից