Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին, և կամ մի առիթով սրտաբաց էր եղել, մեկ էլ տեսար վրաս կնեղանար, թե խոզն ինչ է, որ մարդ նրա համար ծմակներն ընկնի, արի′ գլուխ առնենք, կորչենք, տեսնենք աշխարհը որտեղ է վերջանում... Ա՜յ Անդրի, գլխիդ ձի չի քացի տվել, կրակը թեժ արա... էս մթնկա գիշերին ձորերում հազար ահ, հազար փորձանք։ Ո՞ւմ ես ասում։ Ածխակոթը վեր էր առնում, դուրս գալիս։ Էն անտեր խոզերն էլ հենց իմանում էին, թե գայլի վրա է վազում, ճղրտում էին, իրար տալիս, բղղում։ Հա կա՜նչի, հա սպասի։ Մեկ էլ լուսաբացին գալիս էր՝ բեզարած, 10 ջարդված, ցեխոտ։ Ունքամեջը չէր բացվում․.. Անդրի, էդ ո՞րտեղից։ Պատասխան չէր տալիս։ Հենց ուզում էի բռնեմ, տակս կոխեմ, մի լավ վեր հատեմ, համա ինձանից ուժով էր։ Էդ օրը բերանը երկու կտոր չէր անի, գլուխը կախ, էս ծառի տակ կնստեր, էն քարը շուռ կտար... Որ հանդարտվեր, էլի էն ընկերն էր, ասող, խոսող։ Հարցնում էի՝ Անդրի, ո՞ւր էիր էն գիշեր։ Ծիծաղում էր... էն քարերն ինչի՞ էիր շուռ տալիս... Թե տակին ոսկի կա, համա չգիտեմ որ քարի տակին է։ Էն է, վերջին տարին պսակեցին, հանդարտեց։

Ու մի քիչ ինքն իրեն մտածելուց հետո ավելացնում էր, 20 ասես ինքն իր հետ էր խոսում.

- Էն փորձանքն էլ թե չէ՜ր եղել, հիմի նա ուրիշ մարդ կլիներ,- վերջացնում էր և մեղմ հառաչում։

Անդրու կինը ամուսնության առաջին տարին մեռել էր դժբախտ պատահարի հետևանքով։ Տարին եկահալ էր, մեկ ձյուն էր անում, մեկ արև, ձյունը հալվում էր, կտուրները ցեխ էին, գերանները ճռռում էին, երբ բարձրանում էին ձյունը մաքրելու, երբ կտուրի վրայով մարդ էր անցնում։ Ու հենց այդ գարնանը գերանը դուրս է պրծնում, իջնում հարսի գլխին... Մի ամբողջ տարի Անդրին տանը չէր մոտենում, 30 վախենում էին, որ կխենթանա։ Մի անգամ նրան գտել էին անտառի խորքում՝ Պղնձաքարի մի ճեղքում կուչ եկած։ Երկյուղն ավելի էր սաստկացել. կասկածել էին, թե Անդրին ուզում է ճգնի... Տարին անց, հայրն է մեռնում։ Հոր մահն ուշքի է բերում նրան։ Տուն է դառնում և գլուխը քաշ ապրում, տիրություն անում հորից ժառանգություն մնացած ջրաղացին։