Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտառը կտրատել, լքել՝ այգի և անդաստան։ Խաղաղ այդ պատմությունը, երբ հասնում էր Կարմրաքարի առօրյային, դառնում էր խճճված և շատ մութ, համարյա անլուծելի առեղծված, որի մասին ոչինչ չի ասել ոչ այն վարդապետը և ոչ էլ Կարմրաքարը տեսած մի ուրիշ մարդ։

Տեր Նորընծան, երբեմն, մանավանդ այն ժամերին, երբ երեկոյան արարողությունն արագ վերջացնելուց հետո Ավան ամու հետ մոտենում էր Բոլոր քարի շուրջը նստածներին,- հեզ էր և հանդարտ, եթե զրույցը թեթև էր և սահում էր, 10 ինչպես ձյունի գնդակը սառույցի վրա։ Բայց այդ խաղաղությունը պղտորվում էր, երբ հանկարծ մի հարց էր ընկնում մեջտեղ։ Օրինակ՝ մեկը պատմում էր, որ հարևանի տանը նամակ են ստացել իրենց որդուց և ահա ծայրը բացվում էր, կծիկը ետ էին տալիս․․․ Խոսակցությունը սկսվում էր այն քաղաքից, որտեղից նամակ է եկել, հետո անցնում նամակ գրողին, և վերջապես Ավան ամին ձևակերպում էր․

- Մի խոսք՝ Կարմրաքարն ապրելու տեղ չի, էստեղ ապրելն էլ հարամեց։

Խոսակցությունն այդ կետին հասներ թե չէ, Տեր Նորընծան 20 կամ շոյում էր ծալ-ծալ մորուքը և թազբեհը խաղացնում ոսկրոտ մատների արանքում և կամ փնտրում էր թամբաքուի ամանը փարաջայի երկար ու խոր գրպանների մեջ և չգտնելով տնեցոց հասցեին թոնթորալով՝ կողքին նստողից խնդրում էր թամբաքու։

Նրան հաճելի չէին այդ խոսակցությունները և ոչ էլ այն հարցերը, որ տալիս էին իրեն։ Ո՞րտեղից գիտենար Տեր Նորընծան, թե ինչ է լինելու Կարմրաքարի վերջը, մինչև ե՞րբ, ինչպես Ունանն էր ասում, «տարին տասներկու ամիս քարի, քոլի հետ կռիվ տաս, էլի ձմեռվա կեսին տաշտը ցամաք»․․․ 30 Այդ մասին ոչ «Սրբոց վարքի» մեջ կա գրված և ոչ էլ ինքն էր կարողանում պատասխանը գտնել։

Իհարկե, Տեր Նորընծան չէր լռում։ Մեկին համոզում էր, թե ամեն տեղ են մարդիկ այդպես ապրում, ջաղացպան Անդրու հետ համաձայնվում էր, որ Կարմրաքարի դառը կյանքը վերուստ ուղարկած պատիժ է, երրորդին մխիթարում էր և