Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչ է թեյը․.. Եկավ խոլերի տարին, փախան, պահվեցին անտառի խորքերում։ Առաջ մարդիկ ղադաք էին հագնում, կանայք՝ դարայի․․․ Մարցա ձորը մի անանց անտառ էր, հիմա քարերը երևում են... Հեղեղը սրբել է հողն էլ, արմատներն էլ։ Տեր Նորընծայի հայրը երեխաներին սովորեցնում էր «Ութ կանոն սաղմոս»։ Կխտորից թանաք էին շինում և փետուրե գրիչներով հաստ թղթի վրա ընդօրինակում ժամագրքի գլխատառերը... Քաջքուտ մարդ էր Տեր Նորընծայի հայրը․ աշակերտի մատներն իրար էր հավաքում, երկաթ օղ հագցնում և մատների 10 ծայրին հոնի ճիպոտով այնքան ծեծում, մինչև արնոտեին։ Մի անգամ էլ Ավան ամու եղունգը պոկ եկավ։

Այն ժամանակ քաղաքը մեծ չէր, դերձակը դուքան չուներ, ձեռքին մի ասեղ էր, մի մկրատ, տնետուն ման էր գալիս, և՛ աշխատում, և՛ տանն էլ հաց ուտում։ Երեք օրում մի արխալուղ էր կարում։ Քաղաքում մի քանի դուրգար կային և ներկարար, բայց դուքանդարը շատ էր։ Թավրիզից ուղտերի քարվանով ճոթ ու կտոր էին բերում, շիլեյի, գյուլի աղլուխ, շաքարը փափուկ էր, մի քիչ դեղին... Հիմա Հիբանի որդի Մկրտումի խանութում տասը փութով էլ կարելի է շաքար 20 առնել և այն էլ լավը, կապույտ խալերով, շուտ չհալվող․․․ Նրանք հիմա շիլեյ չեն ծախում, ուզող չկա։

Առաջ նեղ կածան էր, բայց քանի՜-քանի՜ մարդ ծեծեցին, ու կածանը մի քիչ լայնացավ, ճանապարհ շինվեց մինչև քաղաք։ Իսկ ի՞նչ է դառել այդ քաղաքը, ինչ տնե՜ր, ինչ խանութնե՜ր, ո՞ւր է առաջվա դերձակը, որ մկրատը թևի տակ տնետուն էր ման գալի։ Ճանապարհը բացվեց. Կարմրաքարից շատ մարդ դուրս գնաց։ Եվ Ավան ամին մտքում մեկ֊մեկ հաշվում էր նրանց, որոնք հեռացել էին գյուղից։ Տասներկու հոգի Բաքու են, Ծատուրի թոռը Պետրպոլկ է լինում։

30 Ավան ամին այդ իրադարձությունների մեջ աշխատում էր կարգ սահմանել, գտնել մի ձող, որի վրա կարելի լիներ դեպքերը քաշել։ Նա լավին էր սպասում ու միտք էր անում, թե ինչպես պիտի գա այդ լավը։ Երբեմն մտածում էր, որ ուսումով մարդկանց թիվը ավելանում է, և համոզված հայտարարում էր, որ ճանապարհը ուսումով առածները պիտի քաշեն, երբեմն կասկածում էր և ավելի ճշմարիտ համարում այլ ուղի։ Իրենց