Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղից դուրս պիտի դա աստղով մի մարդ, և ամեն գյուղից պիտի հավաքվեն աստղով մարդիկ, խելք խելքի տան։

-էնպես պլան քաշե՜ն, Անդրի,- ասում էր նա ջաղացպանին, երբ սրտնեղում էր մենակությունից և գնում էր նրա հետ զրուցելու,- էնպես ամեն ինչ իր տեղը քցե՜ն, որ մնաս զարմացած... Թե չէ էսպես ո՜ւր կհասնենք... Մարդիկ իրար միս կուտեն։ Հրեն էսօր վարժապետն էր ասում, թե Հնդկստանում չեմ իմանում ո՞ր քաղաքում, իրար մեջ ժերբ են քցել, թե ո՞ւմ ուտեն։

10 Գյուղ վերադարձող երիտասարդին նա գալու մյուս օրը պիտի տնտղեր, ծանր ու թեթև աներ, հարց ու փորձ՝ տեսածից ու լսածից, և հայտներ իր կարծիքը՝ կամ մեջը փուչ է (այդ դեպքում նա պիտի ասեր, թե ո՞ւմ կողմն է քաշել) և կամ տարակաուսանքով եզրակացներ, որ դեռ խակ է, սերմը չի բռնել։

Երբեմն էլ հուսահատվում էր, հուսահատությունից չարանում ու չարությունը, որպես մաղձ, թափում աշխատանքի ընթացքում։ Ինչ գործ էլ աներ, արագ էր կատարում, չէր խոսում, գանգատվում էր բոլորից։ Նրա բարի դիմագծերն էլ էին փոխվում, կապույտ աչքերը փոքրանում էին, ներս քաշվում, 20 մարդիկ ուրիշ կերպ էին երևում աչքին։ Այդ օրերին նրա դեմքին չէր երևում այն ժպիտը, որ լուսավորում էր նրա երեսը, լուսեպսակ կազմում սպիտակած գլխի շուրջը։

Նրան թվում էր, թե կյանքը խեղդ է, մի նեղուստ, ճիշտ այնպես, ինչպես ջաղացի կամուրջի տակ... Երկու կողմից բարձր ու կապույտ ժայռեր, ու մի ժայռ այնքան է կռացել ջրի վրա, որ ալիքները գալիս են ու դեմ առնում։ Եվ ինչ որ բերում են՝ տերև, ճյուղ, խոտ,- այդ ամենը պղտոր փրփուրի հետ դեմ է առնում ժայռին... Ջուրը քարի տակով անցնում է, իսկ 30 փրփուրն ու տերևը, ճյուղը, խոտը մնում են, պտտվում, պտտվում, իրար վրա դարսվում, մինչև քամին կամ ջրի թափը նորից շպրտի քարի վրա։ Գուցե կյանքն էլ այդպես է... Իզուր տեղը պտտվում են, իրար միս կրծում։

Այդ օրերին նա չիբուխը միշտ թեժ էր պահում, մատը կրակի վրա։ Նստում էր տան առաջ, երբ մութն ընկնում էր։ Նայում էր խավարին, լսում էր ինչ-որ ձայներ՝ մարդու, կովի,